Ավելի քան 23.5 մլրդ դրամ ծավալով  AMX-ը աճուրդներ է անցկացրել պետական ​​պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման համար

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․ /ԱՌԿԱ/․ Հուլիսի 9-ին Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) անցկացրեց 23,5 մլրդ դրամի ծավալով  պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Ինչպես հայտնել են ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից, դրանց թվում են.

  1. AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 16 մլրդ դրամ ծավալ, որից տեղաբաշխվել է ավելի քան 15.5 մլրդ դրամ։ Պահանջարկը կազմել է նույնքան։ Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.9328%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:  

    2. AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 4 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։  Պահանջարկը կազմել է ավելի քան 18.2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.7436%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.60%:   

   3. AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով և 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 7.5 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.7846%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 12.50%:  

     4. AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով և 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 10.4 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.9183%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.75%:

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին 

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img