Մաստեր-կլաս՝ ստարտափերների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Սևանա լճի ափին ընթանում է ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, որը միավորում է նորարարներին, ստարտափերներին, ներդրողներին ու փորձառու մենթորներին՝ ստեղծելու գաղափարներ, որոնք վաղը կարող են փոխել մեր աշխարհը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Summit-ի մասնակիցները ոչ միայն ներկայացնում են իրենց նախագծերը, այլև մասնակցում սեմինարների, մաստեր-կլասերի ու մտքերի փոխանակության թեմատիկ զրույցների։

Ստարտափերների համար բանախոսեց Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։ Նա ներկայացրեց կորպորատիվ ֆինանսների կառավարման, ներդրողների հետ բանակցությունների հմտությունների և բիզնեսի արդյունավետ կառավարման կարևորագույն կողմերը։

Ստյոպա Զաքինյանի փորձը և գործնական խորհուրդները դարձան կարևոր ուղեցույց երիտասարդների համար, ովքեր նոր են սկսել իրենց բիզնես ճանապարհը։

«Ստարտափերների համար կարևոր է իրենց նախագծերի շահութաբերության գնահատումը։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն այս կետին, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել իրենց բիզնեսը և հետագայում ճիշտ բանակցեն ներդրողների հետ։ Այս կարճ զրույցի ընթացքում փորձեցինք ստարտափերներին տրամադրել հենց այս գիտելիքները, ապա կոնկրետ օրինակների միջոցով փորձեցինք այս ճանապարհը պրակտիկորեն ներկայացնել»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։

Ակբա բանկը նաև Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img