Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի գլխավոր գործընկերությամբ անցկացվող Sevan Agritech Summit-ի շրջանակում Ակբա Ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացման, թվայնացման և աջակցման հնարավորությունները՝ շեշտադրելով նաև, թե ինչպես է հնարավոր գյուղատնտեսությունը դարձնել գրավիչ ոլորտ երիտասարդների համար, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Գաղափարից մինչև բիզնես ճանապարհին Ակբա Ֆեդերացիան դարձել է ավելի քան 80 ստարտափի գործընկեր և խորհրդատու։ Վերջին երկու տարվա ընթացքում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ՝ շուրջ 600 ֆերմերային տնտեսությունների համար։

«Հայաստանում նորարարական գյուղատնտեսության զարգացման համար աշխատում ենք մի շարք ուղղություններ։ Ամենաառանցքային ուղղություններից մեկը կրթությունն է՝ հատկապես երիտասարդ ֆերմերային տնտեսությունների շրջանում, երկորդը՝ աշխատանքն է ստարտափների հետ, որտեղ ևս շատ երիտասարդներ ունենք, և երրորդը՝ իննովացիաների տարածումը, որոնք չեն պահանջում մեծ ու խոշոր ներդրումներ։ Կարևորագույն բաղադրիչը, որին ուշադրություն ենք դարձնում, ֆինանսական գրագիտության բարձրացումն է, որը մենք իրականացնում ենք համապատասխան դասընթացների կազմակերպմամբ»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

Ակբա Ֆեդերացիան իր գործունեությամբ խթանում է նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների համաչափ զարգացումը՝ նպատակ ունենալով ձևավորել այնպիսի բիզնես միջավայր, որտեղ գյուղաբնակները կտեսնեն իրենց ապագան՝ ապրելով, աշխատելով և ստեղծագործելով հենց իրենց համայնքներում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին: 

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Զարգացման ֆրանսիական գործակալությունը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետը բարձր է գնահատել գործակալության հետ տարեկան խորհրդակցությունների ձևաչափով քննարկումների անցկացումը

Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր

Յունիբանկն այսօր թողարկել է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսեր՝ համապատասխանաբար 10,3% և 6% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով․ ԿԲ-ն նոր գործիք է ներկայացրել

ՀՀ կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բնակավայրերի մակարդակով դիտարկել տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img