Հայաստանի առևտրային բանկերը 2025թ․–ի առաջին եռամսյակում վճարել են 107,7 մլրդ դրամի հարկ

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի հունվար-հունիսին Հայաստանում գործող բոլոր առևտրային բանկերն ընդգրկվել են այս ժամանակահատվածի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետական բյուջե վճարելով ավելի քան 107.76 միլիարդ դրամ։ Այս մասին են վկայում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։

Բանկերի կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքագրված միջոցները կազմել են գրեթե 106.49 միլիարդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ գրեթե 1.28 միլիարդ դրամ։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ բանկերի շահութահարկի մասով հավաքագրումները կազմել են գրեթե 68.6 միլիարդ դրամ, եկամտային հարկի մասով՝ ավելի քան 31.64 միլիարդ դրամ, ԱԱՀ-ի մասով՝ ավելի քան 1.92 միլիարդ դրամ, իսկ այլ հարկերն ու տուրքերը՝ գրեթե 5.63 միլիարդ դրամ։

1000 հարկատուների ցանկի առաջին հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ «Արդշինբանկը»՝ 4-րդ տեղ՝  ավելի քան 27.96 միլիարդ դրամի հարկ (բացառությամբ *Արդշինինվեստբանկի՝ 2.43 միլիարդ դրամով) և «Ամերիաբանկ»-ը՝ 5-րդ տեղ՝ 21.4 միլիարդ դրամ։

Հարյուր խոշորագույն հարկատուների թվում են Ակբա բանկը՝ 8.45 միլիարդ դրամ (18-րդ տեղ), Ինեկոբանկը՝ 7.97 միլիարդ դրամ (20-րդ տեղ), Կոնվերս բանկը՝ 4.78 միլիարդ դրամ (35-րդ տեղ), IDBank-ը՝ 4.4 միլիարդ դրամ (39-րդ տեղ), Յունիբանկը՝ 4.29 միլիարդ դրամ (40-րդ տեղ), Evocabank-ը՝ 4.7 միլիարդ դրամ (42-րդ տեղ), Արարատբանկը՝ 3.69 միլիարդ դրամ (46-րդ տեղ), Հայէկոնոմբանկը՝ 3.4 միլիարդ դրամ (49-րդ տեղ), ՎՏԲ–Հայաստան բանկը՝ 3.33 միլիոն դրամ (52-րդ տեղ), Արմսվիսբանկը՝ 3.07 միլիարդ դրամ (59-րդ տեղ), Fast Bank-ը՝ 2.6 միլիոն դրամ (70-րդ տեղ), ԱՄԻՕ բանկը՝ 2.59 միլիարդ դրամ (71-րդ տեղ):

Մնացած 3 բանկերը ցուցակում զբաղեցրել են հետևյալ դիրքերը՝ Մելլաթ Բանկ՝ գրեթե 1.46 միլիարդ դրամ (125-րդ տեղ),«Արցախբանկ՝ ավելի քան 1.16 միլիարդ դրամ (155-րդ տեղ), Բիբլոս Բանկ Արմենիա՝ գրեթե 641.5 միլիոն դրամ (282-րդ տեղ):

ՀՀ կենտրոնական բանկի կողմից կատարված վճարումների ընդհանուր գումարը կազմում է գրեթե 1.08 միլիարդ դրամ։

*2024 թվականի նոյեմբերի 28-ին Արդշինբանկը հայտարարեց HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման և վերջինիս Արդշինինվեստբանկ վերանվանելու մասին։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշորագույն հարկ վճարողները 2025 թվականի հունվար-հունիսին հանրապետության պետական բյուջե են փոխանցել ավելի քան 986 միլիարդ դրամի հարկեր և մաքսային վճար։ Ցանկը գլխավորում է Mobile Center Art-ը (վճարումները կազմել են 32.9 միլիարդ դրամ), երկրորդ տեղում է Grand Tobacco–ն (30.46 միլիարդ դրամ), եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիա»-ն (28 միլիարդ դրամ)։ ($1 – 383.94 դրամ):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 7–13)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր հիմնականում կապիտալի շուկայի, բանկային հատվածի, պետական փոխառությունների և վճարային ենթակառուցվածքների զարգացման շուրջ

Փոխվարչապետը Visa-ի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպմանն ընդգծել է POS տերմինալների միջոցով գանձվող միջնորդավճարների նվազեցումը

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը

Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-ի

Յունիբանկը դարձել է Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ որպես կորպորատիվ դոնոր միանալով միջազգային բարեգործական նախաձեռնությանը

Հայաստանի պետական պարտքն առաջին կիսամյակում կազմել է 5,1 տրլն դրամ, անկումը՝ 3,5%․ Ֆիննախ

Հայաստանի պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5,12 տրլն դրամ՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի 5,30 տրլն դրամի համեմատ, հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img