ՀՀ բանկերի շահույթը 2025 թ.-ի առաջին կիսամյակում աճել է 20.51%-ով՝ հասնելով 200.7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․  ՀՀ բանկերի զուտ շահույթը 2025 թ.-ի առաջին 6 ամիսների ընթացքում գերազանցել է 200.7 մլրդ դրամը՝ ընթացիկ տարվա սկզբի համեմատ աճելով 20.51%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ բանկերի կողմից միջազգային IFRS ստանդարտներին համապատասխան հրապարակված հաշվետվությունների տվյալները։

Միաժամանակ, 2025 թ.-ի երկրորդ եռամսյակում զուտ շահույթը կազմել է 101.4 մլրդ դրամ՝ նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ աճելով 2.29%-ով։

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող բոլոր 17 բանկերը տարվա առաջին կիսամյակն ավարտել են շահույթով։ Միաժամանակ, 12 բանկ տարեսկզբի համեմատ ավելացրել է իր շահույթը, մինչդեռ 5 բանկ շահույթի կրճատում է գրանցել։

2025 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 11.6 տրիլիոն դրամ (նախորդ եռամսյակի համեմատ աճել է 2.25%-ով, իսկ ընթացիկ տարվա սկզբի համեմատ՝ 5.43%-ով):

Բանկերի վարկային ներդրումների ծավալը հունիսի վերջի դրությամբ կազմել է 6.81 տրիլիոն դրամ՝ 2025 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճելով 6.11%-ով, իսկ 2025 թ.-ի սկզբի համեմատ՝ 10.25%-ով։

2025 թ.-ի երկրորդ եռամսյակի ընդհանուր պարտավորությունները կազմել են 9.65 տրիլիոն դրամ՝ նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովելով 3.41% աճ, իսկ տարեսկզբի համեմատ՝ 5.18% աճ։

2025 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը կազմել է 1.96 տրիլիոն դրամ՝ աճելով 3.19%-ով այս տարվա առաջին եռամսյակի համեմատ և 10.37%-ով՝ տարեսկզբի համեմատ։ ($1 — 383.55 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img