Երևանում օգոստոսին կանցկացվի Armenian Cryptocurrency Assets Forum–ը

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Armenian Cryptocurrency Assets Forum–ը կանցկացվի օգոստոսի 22-ին Երևանում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «Կիլիկիա» բիզնես ակումբում։

Հանդիպման հիմնական նպատակն է միավորել բանկային, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներին, ստեղծել հարթակ՝ Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենսդրության քննարկման համար, քննարկել տեխնոլոգիական և բիզնես հեռանկարները տեղական մակարդակով և միջպետական բիզնես մակարդակով՝ մշակելով բիզնես համայնքի համար նախնական ռազմավարություն կրիպտոարժույթների և թվային ֆինանսների ոլորտում։

Ֆորումը կներառի երկու պանելային քննարկում՝ բանկերի և կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բրոքերների, տեխնոլոգիական  ոլորտի ներկայացուցիչների, վենչուրային ներդրողների և հասարակական գործիչների մասնակցությամբ։

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, գնման և վաճառքի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության ընդհանուր կանոնները, ինչպես նաև նախատեսում է կարգավորման մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչն անհրաժեշտ պայման է կրիպտոակտիվների գնորդների իրավունքների պաշտպանության և այս շուկայի նկատմամբ հանրային վստահության բարձրացման համար։

«ԱՌԿԱ» գործակալությունը Armenian Cryptocurrency Assets Forum–ի ինֆորմացիոն գործընկերն է։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img