Mon, 25 August
28.1 C
Yerevan
USD: 384.03 RUB: 4.80 EUR: 443.29 GEL: 142.29 GBP: 510.11

Հայաստանի շուկան․ մակրովիճակագրությունը վկայում է տնտեսության որոշակի ամրապնդման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի/ԱՌԿԱ/ Հուլիսի 14-ից 28-ը Հայաստանի ֆոնդային շուկան գրանցել է խառը դինամիկա։ Հաշվետու ժամանակահատվածում Telecom Armenia (AMTL) ընկերության բաժնետոմսերը շտկվել են 0.5%-ով, մինչդեռ ամսվա սկզբից նվազումը կազմել է 2,1%, ինչը գնանշումները մոտեցրել է նրանց միջին տարեկան արժեքին։                                                                                                

Հիմնարար մակարդակում ընկերությունը հայտարարեց Գեղարքունիքում նոր արևային էլեկտրակայանի գործարկման մասին՝ տարեկան 16 միլիոն կՎտ/ժ արտադրանքով, ամրապնդելով իր դիրքերը վերականգնվող էներգետիկայի ոլորտում: ACBA Bank-ի (ACBA) բաժնետոմսերը մնացին անփոփոխ՝ առանց զգալի փոփոխությունների, նշանակալի նորությունների բացակայության ֆոնին։

Երեք տարվա կորպորատիվ պարտատոմսերի գնային ինդեքսը մնացել է կայուն՝ արտացոլելով գնաճի կայունացումը և Կենտրոնական բանկի չեզոք մոնետար քաղաքականության սպասումները: Միևնույն ժամանակ, դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը (AMD/USD) մնում է կայուն՝ մոտենալով բազմամյա նվազագույն մակարդակին: Ազգային արժույթին առանցքային աջակցություն է ցուցաբերում արտաքին առևտրային հաշվեկշռի բարելավումը. հունիսի տվյալները վկայում են արտահանման ակտիվ վերականգնման և, որպես արդյունք, առևտրային դեֆիցիտի կրճատման մասին: Այս միտման շարունակականությունը, զուգորդված դրամական փոխանցումների կայուն ներհոսքի հետ, կարող է ապագայում աջակցել տեղական արժույթին:

Հայաստանի մակրոտնտեսական պատկերը ցույց է տալիս «առողջ կարգավորման» փուլում գտնվող տնտեսության դիմանկար։ Կարճատև աճից հետո տնտեսական ակտիվությունը, կանխատեսումների համաձայն, դանդաղում է՝ հասնելով ավելի կայուն տեմպերի, գնաճը կայունանում է թիրախային մակարդակի մոտ, իսկ արդյունաբերական ոլորտը և արտաքին առևտրային հաշվեկշիռը ցույց են տալիս բարելավման նշաններ։

Տնտեսական լուրեր 2025թ․–ի հուլիսի 14–28–ը լույս է տեսել Հայաստանի տնտեսության վերաբերյալ մակրովիճակագրությունը, որը հրապարակվել է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի կողմից։ Արտաքին առևտուրը փոքր–ինչ վերականգնվել է հունիսին գրանցված արտահանման աճի հաշվին, միաժամանակ տնտեսական ակտիվության աճը մնում է բարձր, չնայած ասմվա կտրվածքով փոքր–ինչ սառեցմանը։ Արդյունաբերական հատվածի վիճակագրությունը ևս վկայում է դրական միտումների մասին։

Արտաքին առևտուրը վերականգնման նշաններ է ցույց տալիս. հունիսին արտաքին առևտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով նվազել է 16.6%-ով, չնայած այն աճել է 9.4%-ով ամսական կտրվածքով։ Մասնավորապես, Հայաստանից իրականացվող արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է 15.9%-ով, սակայն ամսական կտրվածքով աճել է 23.0%-ով՝ հասնելով գրեթե 730 միլիոն դոլարի։ Ներմուծումն իր հերթին,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17.1%-ով տարեկան կտրվածքով՝ կազմելով գրեթե 1,002 միլիոն դոլար, ինչը 0.9%-ով ավել է մայիսյան ցուցանիշներից։ Նման դինամիկան հանգեցրել է արտաքին առևտրային սալդոյի դեֆիցիտի կրճատմանը՝ մինչև մոտ 272 միլիոն դոլար, այն դեպքում, երբ կանխատեսվում էր այն պահպանել մայիսյան ցուցանիշին մոտ՝ 400 միլիոն դոլարի մակարդակում։ Նշված դինամիկան շարունակում է աջակցել դրամի փոխարժեքին, դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը մնում է մոտ բազմամյա նվազագույն մակարդակին։

• Տնտեսական ակտիվության աճը մնում է սոլիդ, չնայած այն ամսական կտրվածքով փոքր-ինչ սառել է։ Հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսը տարեկան կտրվածքով աճել է 8.6%-ով և ամսական կտրվածքով 8.8%-ով՝ փոքր-ինչ ցածր լինելով տարեկան +9.0% և մայիսյան +10.4% կանխատեսումներից։ Սակայն արժեքը կրկին զգալիորեն գերազանցել է տարեսկզբից ի վեր գրանցված միջին ցուցանիշը (տարեկան +5.7%): Աճի հիմնական շարժիչ ուժը շինարարության ոլորտն էր (տարեկան +22.6%), որին, ի թիվս այլ գործոնների, նպաստել են խոշոր ենթակառուցվածքային նախագծերը (Քաջարանի թունել): Սակայն ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) ևս աճել է՝ տարեկան կտրվածքով +8,2%, ինչը մանրածախ առևտրի վճակագրության հետ միասին (հունիսին +2,8%  տարեկան կտրվածքով՝  -0,4% կանխատեսումների համեմատ) վկայում է երկրում սպառողական պահանջարկի բարելավման մասին։

• Արտադրողների գների ինդեքսի աճը հունիսին չափավոր արագացել է՝ կազմելով տարեկան 2.5% (կանխատեսում՝ 3.0%), ինչը, զուգորդված արդյունաբերության անկման դանդաղման հետ, կարող է վկայել ոլորտում վերականգնման սկիզբի մասին: Եթե վերականգնումը շարունակվի կայուն տեմպերով, դա կարող է լրացուցիչ դրական ազդակ հաղորդել երկրի տնտեսական աճին:

Ընկերությունների նորություններ

Team Telecom Armenia (AMTL) ընկերությունը Գեղարքունիքում գործարկել է արևային էլեկտրակայան՝ տարեկան 16 միլիոն կՎտժ արտադրությամբ, ամրապնդելով իր դիրքերը վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Նախագիծը համապատասխանում է երկրի բարձր արևային ներուժին (տարեկան 1,720 կՎտժ/մ²) և մաքուր էներգիային ուղղված պետական աջակցությանը: Միջնաժամկետ հեռանկարում լուրը կարող է չափավոր դրական լինել ընկերության բաժնետոմսերի համար, հաշվի առնելով, որ ենթակառուցվածքի բարելավումը և ընկերության սեփական էլեկտրաէներգիայի հասանելիությունը կարող են օգնել աստիճանաբար բարելավել նրա առանցքային բիզնեսի մարժինալությունը։

• Հայկական DeepSat ստարտափը, Redwire Space Corporation-ի հետ համագործակցությամբ, հայտարարեց Երկրի դիտարկման նպատակով Երկրի ուղեծրում (VLEO) արբանյակների արձակման մասին, որոնգ օգտագործում են Redwire Acorn 2.0 և DEMSI տեխնոլոգիաները։ Arka Telecom-ի կողմից հայտարարված նախագիծը ամրապնդում է Հայաստանի դիրքերը համաշխարհային տիեզերական արդյունաբերության մեջ:

Առաջիկա երկու շաբաթվա սպասումները

2025 թվականի օգոստոսի 1-ից 11-ը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է հունիսյան կարևոր մակրոտնտեսական տվյալների հրապարակում։ Միևնույն ժամանակ, կարող են հրապարակվել նաև նախկինում հրապարակված չափանիշների վերաբերյալ թարմացված/ճշգրտված վիճակագրություն։

Առաջիկա շաբաթվա ընթացքում ներդրողների ուշադրությունը կկենտրոնանա գնաճի հուլիսյան տվյալների հրապարակման, ինչպես նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման վրա։

Շուկայի կանխատեսումը նախատեսում է գնաճի դանդաղում մինչև տարեկան 3.5% հուլիսին՝ նախորդ ամսվա 3.9%-ի համեմատ: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ առաջիկա նիստում հրապարակվող որոշումը, հավանաբար, որևէ էական անակնկալ չի գրանցի. բազային սցենարում մենք ակնկալում ենք, որ տոկոսադրույքը կմնա 6.75% մակարդակի վրա, քանի որ վերջին ամիսներին գնաճը մնացել է կարգավորողի թիրախային միջակայքին մոտ:

Սակայն որոշումը, ի թիվս այլ գործոնների, կախված կլինի գնաճի հուլիսյան վիճակագրությունից և դրանցում էական անակնկալների բացակայությունից։ Այս երկու իրադարձությունները, հավանաբար, կդառնան վճռորոշ շուկայական տրամադրությունների համար կարճաժամկետ հեռանկարում։

Երկրորդ եռամսյակի ՀՆԱ աճի ցուցանիշը կհրապարակվի նշված ժամանակահատվածից հետո։ Նախորդ արժեքը  կազմել է տարեկան 5.2%, ինչը վկայում է տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանման մասին։

Տվյալները թույլ կտան ճշգրտել տարվա երկրորդ կեսին աճի հետագծի վերաբերյալ սպասումները և լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել ներքին պահանջարկի վիճակի, արտադրական ակտիվության և ընդհանուր առմամբ տնտեսության վերաբերյալ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արդշինբանկը դիտարկում է HSBC Malta–ի ձեռք բերումը՝ որպես «դարպաս դեպի Եվրոպա»

Արդշինբանկը նախատեսում է վերականգնել Mid-Med Bank բրենդը և Մալթան օգտագործել որպես հաբ՝ Եվրոպայում գործունեությունն ընդլայնելու համար, եթե HSBC Bank Malta–ն ձեռք բերելու հայտը հավանության արժանանա

Հայաստանի շուկան․ տնտեսական ակտիվության արագացումը դրական է  շուկայի համար

Հայաստանի ֆոնդային շուկան 2025 թվականի հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը գրանցել է խառը դինամիկա

ԿԲ փոխնախագահը նշեց ArCa համակարգի խափանման պատճառն ու բացառեց տվյալների արտահոսքի սպառնալիքը

Նուրբեկյանը ընդգծեց, որ այս խափանման հետևանքով կիբերհարձակման կամ տվյալների արտահոսքի որևէ սպառնալիքի մասին տեղեկատվություն չկա

Հայաստանի թոփ 10 առևտրային բանկերի ցանկը` ըստ շահույթի մեծության 2022թ.–ի IV եռամսյակում

«ՍՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի թոփ 10 առևտրային բանկերի ցանկը` ըստ շահույթի մեծության 31.12.2022թ.–ի դրությամբ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2.54 կետով՝ հասնելով 447.76 դրամի

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2.54 կետով՝ հասնելով 447.76 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img