Ներմուծողից՝ խոշոր արտադրող. «Էլեկտրիկա Գռուպ» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․    Մալուխատարեր, տարբեր չափերի մետաղական արկղեր, շուրջ քառասուն տեսակի լուսատուներ ու 50-ից ավելի այլ արտադրատեսակներ. «Էլեկտրիկա Գռուպ» ընկերությունը շուկայում ներկայացնում է մատչելի գին-որակ համադրությամբ ապրանքատեսականի, որոնք ապահովում են ինչպես խոշոր շինարարական նախագծերի, այնպես էլ անհատական պահանջներին համապատասխան լուծումներ։

Ընկերությունը 16 տարվա պատմություն ունի. սկզբում զբաղվել են առևտրային գործունեությամբ և ներմուծել ապրանքներ, որոնք այժմ արտադրում են, իսկ հետո որոշել են սկսել սեփական արտադրությունը՝ կազմակերպելով ամբողջ արտադրական ցիկլը մեկ վայրում՝ հումքից մինչև պատրաստի լուծումներ:

   «Էլեկտրիկա Գռուպ» ընկերության գործընկերն Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ արտադրությունը ամբողջությամբ ավտոմատացվել է և համալրվել  ժամանակակից հաստոցներով ու սարքավորումներով։

 «Կայացվեց որոշում, որ այն ապրանքները, որոնք մենք ներկրում էինք այլ երկրներից, այժմ պետք է պատրաստվեն մեր երկրում՝ այդպիսով աջակցելով մեր  երկրի տնտեսությանը: Արտադրություն հիմնելու առաջին իսկ օրվանից մենք համագործակցել ենք Ակբա Լիզինգի հետ, որի շնորհիվ կարողացել ենք ձեռք բերել այն բոլոր սարքավորումները, որոնք մենք օգտագործում ենք մեր արտադրության մեջ։ Ակբա Լիզինգը մեզ տվեց լավ հնարավորություն, որ կարճ ժամկետներում իրագործենք մեր նպատակը: Մեր գործարանի բացառիկությունը կայանում է նրանում, որ մենք կարողացել ենք փոքր հատվածում կառուցել լայն արտադրություն։ Մեր հոսքագծի առավելությունը կայանում է նրանում, որ կարող է արտադրել ցանկացած չափի ու երկարության մալուխատարեր։ Հայաստանում նմանը չկա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում օգտագործվում են մի քանի հոսքագծեր նման լայն արտադրանքներ ստանալու համար, իսկ մեզ մոտ դա իրականացվում է մեկ հոսքագծով»,- նշել է «Էլեկտրիկա Գռուպ» ընկերության գլխավոր ինժեներ Ժոզեֆ Միրզախանյանը։

 «Էլեկտրիկա Գռուպն» ապրանքատեսականին ներկայացնում է իր 7 խանութներում, առաջիկայում էլ նախատեսում են մեծացնել արտադրական տարածքը և ապրանքների տեսականին: 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

 Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img