Հուլիսին շուկայական կապիտալիզացիան տարեկան կտրվածքով աճել է 45.3%-ով՝ գերազանցելով 463 մլրդ դրամը. Հայաստանի ֆոնդային բորսա

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․     Այս տարվա հուլիսին ֆոնդային բորսայի կապիտալիզացիան նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 45.3%-ով՝ գերազանցելով 463 մլրդ դրամը, հայտնում է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը՝ բացատրելով, որ հաշվարկի մեթոդաբանության վերանայումը հաշվի առնելով, այսուհետ բաժնետոմսերի կապիտալիզացիան կներառի նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

Նշվում է, որ հաշվետու ամսում բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 271 մլն դրամ՝ 167 գործարքի համար, ինչը 175%-ով ավելի է 2024 թ.-ի հուլիսի համեմատ։

Պարտատոմսեր

  AMX-ի առաջնային հարթակում պետական պարտատոմսերի աճուրդների ընդհանուր ծավալը հուլիսին կազմել է մոտ 112 մլրդ դրամ, մինչդեռ երկրորդային շուկայում իրականացվել է մոտ 3 մլրդ դրամ ծավալով 48 գործարք։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 60%-ով՝ կազմելով ավելի քան 7.6 մլրդ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում հուլիսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 157 կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 859 գործարք։ «Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը», – նշել են AMX մամուլի ծառայությունում։

Ռեպո գործարքներ

 Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 4.9 մլրդ դրամ։ Հուլիսին կնքվել է 50 ռեպո գործարք։

Արտարժութային հարթակ 

Հուլիսին արտարժութային հարթակում 4 գործարքով գրանցվել է մոտ 1.2 մլրդ դրամի չափով ԱՄՆ դոլարի փոխանակում: Ամսվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ առաջարկի փոխարժեքը ձևավորվել է 384-385.5 դրամի սահմաններում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 384.14 դրամ:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img