ԿԲ փոխնախագահը նշեց ArCa համակարգի խափանման պատճառն ու բացառեց տվյալների արտահոսքի սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Armenian Card (ArCa) վճարային համակարգի խափանումը տեղի է ունեցել հեղինակավոր արտասահմանյան ընկերության կողմից տրամադրված սարքի անսարքության պատճառով, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

«Մասնագետներ են հրավիրվել՝ պարզելու դրա պատճառները։ Սա անհրաժեշտ է, որպեսզի աագայում նման բան չկրկնվի», – ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշելով, որ Կենտրոնական բանկը 2022 թվականից ի վեր որոշակի վերահսկողական առաջարկություններ է արել համակարգի անխափան գործունեության առումով, Նուրբեկյանը պարզաբանեց, որ կարգավորող մարմինը հետևողական կլինի դրանց կատարման հարցում։

«Դրա մեծ մասը կատարվել է, բայց մենք դեռ պետք է աշխատանք իրականացնենք ArCa-ի հետ դրանցից մի քանիսի հարցով», – հավելեց նա։

ԿԲ փոխնախագահի խոսքով՝ Հայաստանում անկանխիկ գործարքների ծավալի զգալի աճի և, որպես արդյունք, համակարգի ծանրաբեռնվածության աճի ֆոնին, Կենտրոնական բանկը այս հարցը կպահի ուշադրության կենտրոնում՝ նման խափանումների կառավարելիությունն ապահովելու համար։

Միաժամանակ, Նուրբեկյանը ընդգծեց, որ այս խափանման հետևանքով կիբերհարձակման կամ տվյալների արտահոսքի որևէ սպառնալիքի մասին տեղեկատվություն չկա։

«Կիբերանվտանգության ռիսկեր չեն գրանցվել, տվյալների որևէ արտահոսք չի գրանցվել», – ասաց նա։

«Armenian Card» ՓԲԸ-ն պարբերաբար հաղորդում է համակարգային խափանումների մասին, որոնց պատճառով վճարումները, փոխանցումները և այլ գործարքները դառնում են անհասանելի։ Վերջին խափանումը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, որը շտկվել է մի քանի ժամ անց։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img