Թրամփը թույլատրել է կրիպտոարժույթը և մյուս այլընտրանքային ակտիվները տեղադրել կենսաթոշակային ծրագրերում

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է  հրամանագիր, որը թույլ է տալիս մասնավոր բաժնետոմսերը, անշարժ գույքը, կրիպտոարժույթները և այլընտրանքային այլ ակտիվներ տեղադրել կենսաթոշակային ծրագրերում, գրում է «Коммерсантъ»-ը։

«Նախագահ Թրամփը ընդլայնում է այս ակտիվներին հասանելիությունը՝ ամերիկացիների՝  արժանապատիվ և հարմարավետ կերպով թոշակի անցնելու հնարավորությունն ապահովելու համար», – ասվում է փաստաթղթում: Այլընտրանքային ակտիվների օգտագործումը կբարձրացնի եկամտաբերությունը և կդիվերսիֆիկացնի պորտֆելը: Աշխատանքի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը և այլ գերատեսչություններ պետք է վերանայեն գործող կանոնները և հեշտացնեն ծրագրի մասնակիցների համար նման ակտիվներին հասանելիությունը։

Ավելի քան 90 մլն ամերիկացիներ մասնակցում են կենսաթոշակային ծրագրերին401(k), սակայն նրանց մեծ մասը հասանելիություն չունի այլընտրանքային ակտիվների, նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

 Ըստ Binance-ի տվյալների, փաստաթղթի ստորագրումից հետո Bitcoin-ի գինը աճել է 1.61%-ով և գերազանցել 117,000 դոլարը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img