Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ներդրել է նոր հնարավորություն պարզ վթարների դեպքում

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի/ԱՌԿԱ/ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ներդրել է նոր հնարավորություն, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհի բանուկ հատվածում՝ վարորդները կարող են ASWA բջջային հավելվածով լուսանկարել մեքենաների վնասվածքներն ու դիրքը՝ առանց ինտերնետ հասանելիության, և արագ ազատել ճանապարհը, այնուհետև՝ ապահով վայրում և ինտերնետ հասանելիությամբ, մինչև 3 ժամվա ընթացքում լրացնել պահանջվող տվյալները։

«Այս բարեփոխումները կօգնեն վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը. այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից», – նշվում է ԿԲ–ի հաղորդագրության մեջ։

Ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ 2025 թվականի առաջին 7 ամիսներին Հայաստանում կնքվել է ավելի քան 784 հազար ԱՊՊԱ պայմանագիր (2024 թվականի հունվար-հուլիսի համեմատ 4.7%-ի աճ), դրանց շրջանակում վճարված ապահովագրավճարների ծավալը կազմել է 18.6 միլիարդ դրամ (18.8%-ի աճ): Հաշվետու ժամանակահատվածում ներկայացվել է փոխհատուցման 47.7 հազար դիմում (2.3%-ի աճ), վճարված փոխհատուցման ծավալը կազմել է 12.8 միլիարդ դրամ (7.4%-ի աճ): Միջին փոխհատուցման չափը կազմում է 268.8 հազար դրամ:

ԱՊՊԱ–ի ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1-ից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img