Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները որոշել են ստեղծել Զարգացման բանկ, Սի Ցզինպինը խոստացել է 1,4 մլրդ դոլարի վարկեր

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/.    Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները որոշել են ստեղծել Զարգացման բանկ՝ համաձայն պետությունների ղեկավարների խորհրդի Տյանցզինյան հռչակագրի։

Ինչպես հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, ՇՀԿ գագաթնաժողովի մասնակիցները նաև աջակցել են միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխմանը, որը նպատակ ունի մեծացնելու զարգացող երկրների ներկայացվածությունն ու դերը միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարման մարմիններում։

Բացի այդ, հռչակագրում ընդգծվել է շահագրգիռ անդամ պետությունների կողմից փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի աստիճանական աճի ճանապարհային քարտեզի կազմակերպման հետագա իրականացման կարևորությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Associated Press գործակալությանը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ՇՀԿ գագաթնաժողովում հայտարարել է, որ Պեկինը կարագացնի Զարգացման բանկի ստեղծումը։

Նա նշել է, որ համաշխարհային իրավիճակի բարդացման պայմաններում ՇՀԿ անդամ պետությունները բախվում են «ավելի դժվար անվտանգության և զարգացման պատասխանատվությունների»։ Սի Ծինփինը խոստացել է առաջիկա երեք տարվա ընթացքում ՇՀԿ անդամներին տրամադրել 1,4 մլրդ դոլարի վարկեր։

 The Associated Press-ը նշում է, որ Զարգացման բանկի ստեղծման և վարկեր տրամադրելու վրա շեշտը դնելու միջոցով Չինաստանի ղեկավարը փորձում է ընդլայնել կազմակերպության ազդեցությունը և դերը։

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը տեղի է ունենում Տյանցզինում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Այնտեղ մասնակցում են աշխարհի ավելի քան 20 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, որը ներկայացնում է կազմակերպիչ երկիրը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 9–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը նշանավորվեց մասնագիտացված միջազգային համաժողովում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների քննարկմամբ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img