Դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքն օգոստոսին 1,3%–ով ցածր էր, քան նախորդ տարի

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.2 դրամ, ինչը 1.3%-ով ցածր է 2024 թվականի օգոստոսի նույն ցուցանիշից (388.1 դրամ), նշվում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության  մեջ։

2025 թվականի օգոստոսին, նույն թվականի հուլիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.2%-ով աճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2%-ով նվազում։

Այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 0.8%-ով աճին զուգընթաց 3.4%-ով նվազել է հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում սպառողական գների մակարդակը և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 1.2%-ով և 4.1%-ով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img