Կոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկը ներդրել է Հայաստանում ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը միտված նոր վարկային պրոդուկտ «EU4Business SME COMPETITIVENESS AND INCLUSION PROGRAMME IN EASTERN PARTNERSHIP» ծրագրի շրջանակում, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Ծրագրի նպատակն է կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ խթանել ՓՄՁ-ների մրցունակության բարձրացումը տեղական և տարածաշրջանային մակարդակներում:

Վարկային միջոցները կարող են ուղղվել՝

  • հիմնական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի և

սարքավորումների, տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը,

  • ծառայությունների ոլորտի ֆինանսավորմանը, որոնց գործունեության բնույթը թույլ է տալիս արտահանել,
  • շինարարական աշխատանքների իրականացմանը (բացառությամբ բազմաբնակարան շենքերի),
  • օժանդակ ծախսերի ֆինանսավորմանը (շինարարություն, փոխադրում և տեղադրում)` մինչև համապատասխան տեխնոլոգիական արժեքի 20%-ի չափով:

«Պրոդուկտի շրջանակում Բանկը ֆինանսավորելու է միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ աջակցելով նորագույն տեխնոլոգիաներում նրանց կայուն ներդրումներին, ինչպես նաև արտադրանքի որակի, աշխատանքի, առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում լավագույն չափանիշներին համապատասխանեցնելուն:  Հատկապես խրախուսվում է ԵՄ սերտիֆիկացված սարքավորումների ձեռքբերումը, ինչը ենթադրում է բարձր տեխնոլոգիական, արդյունավետ և բնապահպանական լուծումների օգտագործում ինչպես բիզնեսի զարգացման, այնպես էլ Հայաստանի կայուն զարգացման օրակարգի խթանման նպատակով»,- ասել են Բանկում:

Ֆինանսավորման առավելագույն չափը 1.3 միլիարդ ՀՀ դրամն է, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիսը։

Նախատեսված է ֆինանսական խրախուսում՝ 10-15% քեշբեք բոլոր վարկառուների համար, ինչպես նաև մինչև 20%-ի չափով հավելյալ խրախուսում, որը 2020թ․ սեպտեմբերի 27-ից 2023թ․ սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տեղափոխված և ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով գրանցում ստացած անձանց կողմից հիմնված ընկերությունների համար, կամ մինչև 15% հավելյալ խրախուսում տեղահանված անձանց աշխատանքի ընդունած ընկերությունների համար։

Մանրամասն՝ այստեղ, 010511211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի բանկերի կապիտալը հունվար–սեպտեմբերին աճել է՝ հասնելով մինչև 2,32 տրլն դրամի

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 2.32 տրլն դրամ: III եռամսյակում այն ավելացել է 4.03%-ով, իսկ տարվա ընթացքում՝ 14.21%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img