Հայաստանը կմիանա AIIB–ին․ բաժնեմասի գծով գումարը կազմում է 7.5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB, ԵՆԱԲ) Հայաստանի բաժանորդագրության գործիքին հավանություն տալու մասին որոշման նախագիծը։  

Ինչպես նշվում է որոշման հիմնավորման մեջ, ԵՆԱԲ-ին ՀՀ բաժանորդագրության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է: Ներկայումս Հայաստանի Հանրապետությանը առաջարկվել է անդամակցել ԵՆԱԲ-ին առավելագույնը 374 բաժնեմասով, որից 299-ը կազմում են ցպահանջ բաժնեմասերը, իսկ մնացած 75 բաժնեմասի գծով գումարը կազմում է 7.5 մլն ԱՄՆ դոլարը, որը ենթակա է վճարման 5 հավասարաչափ մասնաբաժիններով` յուրաքանչյուրը 1.5 մլն ԱՄՆ դոլար:

«Բանկին բաժանորդագրումը կարևորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից: Միաժամանակ Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավմամբ կարող են ստեղծվել հնարավորություններ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման համար: ԵՆԱԲ միանալը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ: Անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից», – նշվում է հիմնավորման մեջ։

AIIB–ի մասին

Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը հիմնադրվել է 2015 թվականին Չինաստանի կողմից: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն՝ բարելավելով ենթակառուցվածքները միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, հիմնադիր 57 անդամ երկրներ, այդ թվում՝ Իրանը (2 541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26 099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2 541 բաժնեմաս): Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը գլխավորում են կազմակերպությունը՝ ՉԺՀ-ի կարևորագույն որոշումների վրա վետոյի փաստացի իրավունքով։

ԵՆԱԲ-ի հիմնական տեսլականը կանաչ ենթակառուցվածքների ստեղծումն է՝ հիմնված նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և կայունություն ապահովելու վրա։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img