ԿԲ–ն 5–րդ անգամ անընդմեջ անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6․75%

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ։

Նիստի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75%, ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, ԿԲ–ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 25 %:

2023 թվականի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը տոկոսադրույքը սահմանել է 10.5%՝ այն իջեցնելով 0.25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին այն իջեցրել է մինչև 10.25%, սեպտեմբերի 12-ին՝ մինչև 9.75%, հոկտեմբերի 31-ին՝ մինչև 9.5%, դեկտեմբերի 12-ին՝ մինչև 9.25%, 2024 թվականի հունվարի 30-ին՝ մինչև 8.75%, մարտի 12-ին՝ մինչև 8.5%, ապրիլի 30-ին՝ մինչև 8.25%, հունիսի 11-ին՝ մինչև 8%, հուլիսի 30-ին՝ մինչև 7.75%, սեպտեմբերի 10-ին՝ մինչև 7.50%, հոկտեմբերի 29-ին՝ մինչև 7.25%, դեկտեմբերի 10-ին՝ մինչև 7%, իսկ փետրվարի 4-ին՝ մինչև 6.75%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img