Աշխատանք` հատուկ խնամքի կարիք ունեցող երիտասարդների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Արվեստարան» կրթամշակութային կենտրոնում հատուկ խնամքի կարիք ունեցող չորս երիտասարդ արդեն մի քանի ամիս ակտիվ ներգրավված է «Լոշիկ» սոցիալական  ձեռնարկատիրական ծրագրում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Ծրագրի շնորհիվ նրանք պատրաստում են լոշեր,  նրբաբլիթներ, չորահացեր ու լանչ բոքսեր, որոնք հետագայում վաճառվում են սուպերմարկետներում և սրճարաններում` աշխատանքով ապահովելով ոչ միայն երիտասարդներին, այլև նրանց ծնողներին։

«Արվեստարան» կրթամշակութային կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։ Ծրագրի շնորհիվ վերազինվել է խոհանոցը՝ հնարավորություն տալով երիտասարդներին ընդլայնել արտադրական ծավալներն ու ապահովել ավելի շատ վաճառքներ:

««Արվեստարան» ՀԿ–ն սոցիալական կարևոր խնդիր է լուծում: Նման   կազմակերպությունները  քիչ են, որոնք հաշվի են  առնում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների՝ հասարակության մեջ ինտեգրվելու կարևորությունը, առավել ևս` աշխատանքային պրոցեսում ինտեգրվելու կարևորությունը։ Իսկ նման  կազմակերպությունները, ինչպիսին է «Արվեստարանը», շատ կարևոր քայլ է ձեռնարկել այս ուղղությամբ»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։

«Սկզբում դժվարությունները շատ էին. շատ դժվար էր հմտություն փոխանցելը, բայց հիմա արդեն տղաները բավականին մեծ ինքնուրույնություն ունեն։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի միջոցով մենք կարողացանք մի մեծ քայլ առաջ գնալ, որովհետև մենք չունեինք համապատասխան սարքավորումներ, որպեսզի կարողանայինք այդ պրոդուկտները ստանալ և ամեն ինչը ձեռքով էինք պատրաստում։ Նմանատիպ աջակցությունները մեզ շատ-շատ մեծ թևեր են տալիս ու մենք էլ սկսում ենք մեծ  ոգևորությամբ առաջ գնալ»,- նշել է «Արվեստարան» ՀԿ հիմնադիր Հասմիկ Թանգյանը։ 

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային  ֆեդերացիայի և Գիշյան  ընտանիքի կողմից։  Հիմնադրամի   ծրագրերն ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: 

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img