Հուլիսին Հայաստան  զուտ առևտրային դրամական փոխանցումները աճել են 42.3%-ով. Համաշխարհային բանկ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/.    Հուլիսին զուտ առևտրային դրամական փոխանցումները շարունակել են կտրուկ աճել՝ տարեկան կտրվածքով հասնելով 42.3%-ի, ըստ Համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական զարգացում – սեպտեմբեր 2025» զեկույցի։ 

«Դա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի 68.9 տոկոսով (տ/տ) ավելացումով, որին բաժին է ընկնում ընդհանուր զուտ ներհոսքերի 65 տոկոսը, և Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերի 16.4 տոկոսով (տ/տ) աճով», – նշվում է ուսումնասիրության մեջ։

 ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ այս տարվա հուլիսին ՀՀ բանկային համակարգի միջոցով արտասահմանից ստացված զուտ առևտրային անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 72.6 միլիոն դոլար՝ նախորդ տարվա հուլիսի 51 միլիոն դոլարի համեմատ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img