Հիմնվել է ավելի քան 1240 հեկտար ինտենսիվ այգի. Ակբա բանկ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր/ԱՌԿԱ/.   Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվում է ավելի քան 225.000 մարդ, սակայն կլիմայի փոփոխության հետևանքները լուրջ մարտահրավերներ են ստեղծում՝ ջրի պակաս, երաշտ, կարկտահարություններ։

Կլիմայական ռիսկերի հաղթահարման խնդիրների շուրջ Ասիական զարգացման բանկը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պանելային քննարկում են կազմակերպել՝ ֆինանսական հաստատությունների, ֆերմերների ու փորձագետների մասնակցությամբ՝ հնարավոր արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով։

Հայաստանում ինտենսիվ այգեգործությունը կլիմայական հարմարվողականությանը հասնելու առաջնային ուղղություններից մեկն է։ Ակբա բանկի աջակցությամբ Հայաստանում վերջին տարիներին հիմնվել է շուրջ 1244 հեկտար ինտենսիվ այգի, ներդրվել են ժամանակակից ոռոգման համակարգեր ու կարկտապաշտպան ցանցեր։ Բանկը այս առումով միայն 5 տարում ներդրել է շուրջ 18 միլիարդ ՀՀ դրամը։

«Մենք կարևորում ենք կլիմայական փոփոխություններին գյուղոլորտը հարմարեցնելու բոլոր ծրագրերը։ Այս առումով այժմ այլընտրանք չունեն կարկտապաշտպան ցանցերը, կաթիլային ոռոգման համակարգերը, տնտեսություններին կից կառուցվող հատուկ լճերը, որոնցից օգտվում են կաթիլային ոռոգման համակարգերը: Եվ մենք խորհուրդ ենք տալիս մեր հաճախորդներին, որ այդ համակարգերի ներդրումները կարևոր են և իզուր չեն: Մի քանի տարի առաջ, մինչև այս ծրագրերը, մենք մեր առաջ խնդիր էինք դրել, որպեսզի գյուղատնտեսությունը դարձնենք այնպիսի բիզնես, որ գյուղատնտեսությամբ զբաղվեն ոչ միայն գյուղական բնակավայրերի մարդիկ, այլև քաղաքում ապրողները գնան ու գյուղատնտեսություն ծավալեն մարզերում»,- նշել է Ակբա բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։  

«Մենք քննարկումներ ենք ունենում մշակվող հողատարածքները սպասարկելու և ջրով ապահովելու շուրջ: Եթե բոլորը չսկսեն կիրառել ջրախնայող տեխնոլոգիաներ, նույնիսկ այն ֆերմերները, ովքեր երբևէ ջրի խնդիր չեն ունեցել, մենք բոլորս ենք ձախողելու»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Մենք տեսնում ենք Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքները, ինչը բարձր ռիսկեր է առաջացնում: Միաժամանակ, ջրի աճող պահանջարկը թե՛ շրջակա միջավայրի, թե՛ խմելու ջրի համար, նույնպես ազդում են, թե ինչպես պետք է երկիրը կառավարի իր ռեսուրսները։ Միևնույն ժամանակ, Հայաստանը հսկայական ներուժ ունի դառնալու տարածաշրջանի ամենամեծ գյուղմթերք արտադրողներից մեկը։ Հայկական դեղձն ու ծիրանը չափազանց համեղ են և երկիրն ունի պոտենցիալ վերջիններս միջազգային բրենդ դարձնելու համար: Ասիական զարգացման բանկը պատրաստ է իր աջակցությունը տրամադրել, որպեսզի նման արտադրանքները միջազգային բրենդավորում և ճանաչում ստանան»,- նշել է ԱԶԲ գյուղատնտեսության, պարենի, բնության և գյուղական համայնքների զարգացման ոլորտի տնօրեն Յասմին Սիդիքը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img