ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մաեստրո Վալերի Գերգիևի երևանյան համերգի գործընկերը

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.      ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացավ մաեստրո Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը։ Այս մասին հայտնում են ՎՏԲ բանկից։

 Ծրագրում հնչեցին հայտնի երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք»-ը, Դմիտրի Շոստակովիչի Ջութակի կոնցերտ №1-ը և Գուստավ Մալերի 4-րդ սիմֆոնիան։ Երեկոյի յուրահատուկ պահերից էր նվագախմբի մենակատար, ջութակահար Պավել Միլյուկովի ելույթը։

 «Մաեստրո Վալերի Գերգիևի համերգները միշտ առանձնահատուկ իրադարձություն են, որոնք հանդիսատեսին նվիրում են դրական զգացողություններ։ Մենք ուրախ ենք աջակցել նման նախաձեռնություններին, որոնք արվեստն ու մշակույթը հասանելի են դարձնում ավելի լայն լսարանի», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը։

 ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն աջակցում է Հայաստանում մշակութային նախագծերին և նախաձեռնություններին։ Դրանց թվում են՝ համագործակցությունը միջազգային ARMMONO թատերական փառատոնի հետ, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին աջակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային գրադարանների գրքային ֆոնդերի համալրմանն ուղղված Newmag BOOK DONATION երկարաժամկետ ծրագիրը։ Բանկը պարբերաբար հանդես է գալիս որպես արվեստի և մշակույթի զարգացմանն ուղղված միջոցառումների հովանավոր։

 Նշում:

Վալերի Գերգիևը ժամանակակից ամենաազդեցիկ դիրիժորներից մեկն է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր։ 1988թ․-ից հանդիսանում է Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր տնօրենը։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (հոկտեմբերի 12–18)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ ընդգրկում էր պետական արժեթղթերի շուկայի զարգացումը, բանկային գործառնությունների կարգավորման փոփոխությունները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ֆինանսավորման սուբսիդավորումը։

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img