Սեպտեմբերին շուկայի կապիտալիզացիան աճել է 40.3%-ով՝ հասնելով 455 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.    Շուկայի կապիտալիզացիան այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 40.3%-ով՝ հասնելով մոտ 455 մլրդ դրամի, հայտնում է Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը։ Այն պարզաբանել է, որ  հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում՝ ֆոնդային շուկայի կապիտալիզացիան ներառում է նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

Նշվում է, որ հաշվետու ամսում բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է մոտ 1.5 մլրդ դրամ՝ 197 գործարքների շրջանակում, ինչը 2830%-ով ավելի է 2024 թ.-ի սեպտեմբերի համեմատ։

Պարտատոմսեր 

AMX առաջնային շուկայում պետական ​​պարտատոմսերի աճուրդների ընդհանուր ծավալը սեպտեմբերին կազմել է մոտ 43.2 մլրդ դրամ, ինչը 24.1%-ով ավելի է 2024 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Երկրորդային շուկայում կնքվել է 74 գործարք՝ ընդհանուր առմամբ մոտ 20 մլրդ դրամի չափով, ինչը 488%-ով ավելի է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ:

 Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 176% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 10 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 966 գործարք՝  սեպտեմբերի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 159 կորպորատիվ պարտատոմսերով։

«Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը»,- նշել են AMX մամուլի ծառայությունում:

Ռեպո գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6 մլրդ ՀՀ դրամ: Սեպտեմբերին կնքվել է 57 ռեպո գործարք։

Արժութային հարթակ

Սեպտեմբերին արտարժույթի հարթակում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում շուրջ 384 մլն ՀՀ դրամ ծավալով՝ 1 գործարքով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 382.5– 383.5 դրամ միջակայքում, իսկ գործարքի փակման գինը կազմել է 383.75 դրամ։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին  

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում: ($1 – 382.76 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img