Հայաստանում կիբեռզեղծարարների զոհերի գլխավոր սխալը քարտերի տվյալների տրամադրումն է․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի/ԱՌԿԱ/ Բանկի հաճախորդների կողմից թույլ տրված ամենատարածված սխալը, ինչի հետևանքով նրանք դառնում են զեղծարարության զոհ, վարկային քարտի տվյալների տրամադրումն է։

«Բանկի հաճախորդների կողմից թույլ տրված ամենատարածված սխալը, ինչի հետևանքով նրանք դառնում են զեղծարարության զոհ, վարկային քարտի տվյալների տրամադրումն է։ Իմ խորհուրդը՝ թվային աշխարհում ոչ մեկին մի՛ վստահեք», – «Նովոստի–Արմենիա»–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին լինել ողջամտորեն կասկածամիտ։ Եթե ձեզ զանգել են անծանոթ համարից, ներկայացել որպես բանկի աշխատակից և պահանջում են տվյալներ իբր ինչ–որ խնդիրներ լուծելու համար, ապա անջատեք զանգը և կապվեք բանկի հետ կայքում կամ ձեր քարտի վրա նշված պաշտոնական համարով։

«Հիշեք, որ բանկի աշխատակիցը երբեք ձեզնից չի պահանջի անձնական տվյալներ, առավել ևս՝ հեռախոսով: Կոչ եմ անում լինել ողջամտորեն կասկածամիտ՝ առանց պարանոյայի ենթարկվելու», – ընդգծել է Ստեփանյանը։

ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ քանի որ թվայնացումը շատ արագ տեմպերով «ներխուժեց» մեր կյանք, իսկ հայկական հասարակությունն ընդհանուր առմամբ պատրաստ չէր դրան, քաղաքացիները կիբեռանվտանգության հիմնական կանոնների շուրջ իրազեկվածության պակաս ունեն։ Ստեփանյանը կարծում է, որ այս ամենը պետք է սովորեցնել երեխաներին՝ սկսած մանկապարտեզից։

Ամբողջ հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img