Յունիբանկի հովանավորությամբ Հայաստանում անցկացվեց ժայռամագլցման բաց առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.   Յունիբանկը շարունակում է խթանել առողջ ապրելակերպը և աջակցել հայկական սպորտի զարգացմանը։ Բանկի հովանավորությամբ Հայաստանում անցկացվեց ժայռամագլցման բաց առաջնություն, որին մասնակցեցին տարբեր տարիքային խմբերի լավագույն մարզիկները։

«Յունիբանկի կարգախոսն է՝ «Բանկ և ավելին», ինչը ենթադրում է մեր աջակցությունը տարբեր ոլորտներում։ Սպորտը, հատկապես օլիմպիական մարզաձևերը, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են»,- նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

Մրցաշարը կազմակերպվել էր Հայկական լեռնային ակումբի և «Բոլդերլենդ» ժայռամագլցման մարզասրահի կողմից։

«Այս տարի մեր հովանավորը Յունիբանկն է, և մենք շատ ուրախ ենք այդ համագործակցության համար։ Ֆինանսական աջակցությունը չափազանց կարևոր է այս սպորտաձևի զարգացման և տարածման համար։ Բանկի հովանավորությունը հնարավորություն է տալիս սահմանել մրցանակներ և բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները»,- ընդգծեց «Բոլդերլենդ» մարզասրահի հիմնադիր Զավեն Առաքելյանը։

Հայկական լեռնային ակումբի համահիմնադիր և նախագահ Մխիթար Մխիթարյանը հավելեց, որ Յունիբանկի հետ ձեռք բերված համագործակցությունը երկարաժամկետ է․ «Յունիբանկի աջակցությունը մեծ խթան է ժայռամագլցման զարգացման համար։ Մինչ այժմ մենք մեր միջոցներով էինք կազմակերպում մրցումներ, սակայն ֆինանսական աջակցություն չենք ունեցել։ Այժմ վստահ ենք, որ մեր համագործակցությունը Յունիբանկի հետ կնպաստի, որպեսզի ժայռամագլցումը Հայաստանում դառնա ոչ պակաս ճանաչված, ինչպես մեր ավանդական մարզաձևերը՝ ըմբշամարտը կամ ծանրամարտը»։

Առաջնության մեծահասակների խմբում հաղթողներին Յունիբանկը նվիրեց պրեմիում դասի քարտեր՝ դրամական մրցանակներով։ «Շնորհավորում ենք չեմպիոններին և մաղթում նոր հաջողություններ միջազգային ասպարեզում։ Մեր աջակցությունը սպորտին և մարզիկներին լինելու է շարունակական»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img