Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ» (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/./.  Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում Կարեն Ղալեչյանը ձիավարության ու բնության սիրահարների համար ստեղծել է յուրահատուկ վայր՝ Երամակը։

Երամակ գաստրոբակը տարեկան ընդունում է հարյուրավոր այցելուների, ովքեր կարող են ձիարշավել Արեգունի լեռներ, ինչպես նաև տեղում համտեսել հայկական ավանդական ճաշատեսակները։

Երամակը Ակբա Ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Դրամաշնորհի օգնությամբ հյուրատուն-գաստրոբակը համալրվել է հացի փռով՝ հյուրերին հնարավորություն տալով համտեսել տեղում պատրաստած թարմ հացը։

 «Դրախտիկը Սևանի ափին գտնվող գյուղ է, այստեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Գյուղը ճանաչելի դարձնելու գործում մեր ներդրումը շատ մեծ է. մեզ մոտ աշխարհի տարբեր երկրներից են գալիս: Մենք այս գործին շատ գրագետ ենք մոտենում, անընդհատ վերապատրաստվում ենք, զուգահեռ մասնակցում տարբեր սեմինարների։ Մեր ռազմավարության մեջ նախատեսել էինք, որ պետք է փուռ ունենանք ու մեր ավանդական հացը թխենք տեղում։ Ակբա Ֆեդերացիան ծանոթացավ մեր նպատակներին և իր ներդրումն ունեցավ դրանց իրագործման ճանապարհին։ Երազանքի գործ է. յուրաքանչյուր ոք, ով սրտով նվիրվում է իր երազանքի գործին, չի կարող չհաջողել»,- նշել է «Երամակ»  ձիարշավարանի հիմնադիր Կարեն Ղալեչյանը:

Կարենի հաջորդ նպատակը «Երամակը» ձիարշավարանից «ռեզորթի» վերածելն է։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՀՀ ԿԲ–ն սթեյբլքոինները դիտարկում է որպես ռազմավարական առաջնահերթություն

ԿԲ–ն կարևոր է համարում այն խնդիրների լուծումը, որոնց բախվում են իրական մարդիկ և բիզնեսը, և հենց այդ պրիզմայով է դիտարկում սթեյբլքոինները որպես ռազմավարական առաջնահերթություն, հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img