Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը BACEE հոբելյանական համաժողովի շրջանակում հանդես է եկել «Connected, Convenient, Converse. Mobile Banking Reimagined» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով Բանկի թվային փոխակերպման ընթացքը և ապագա զարգացումների տեսլականը, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի թվային փոխակերպման գործընթացը մեկնարկել է 2023թ․, երբ Կոնվերս Բանկը նպատակադրեց ավանդական մոդելից անցում կատարել տեխնոլոգիական, տվյալահեն և մարդակենտրոն բանկային միջավայրի։ Գործընթացի հիմքում «Բանկ ընտանիքների համար» գաղափարն է, որի իրականացումը հնարավոր էր միայն արդյունավետ թիմային աշխատանքի, թափանցիկության վրա հիմնված բիզնես մշակույթի և գործընթացների պարզեցման շնորհիվ։

Անդրանիկ Գրիգորյանը նշել է. «Մեր նպատակն է տեխնոլոգիան դարձնել բանկային մշակույթի անբաժանելի մաս՝ ձևավորելով փոխկապակցված, հարմարավետ և մարդակենտրոն ֆինանսական էկոհամակարգ»։

Ընդգրկուն և արդյունավետ աշխատանքների շնորհիվ 2023թ․-ին Բանկը ներկայացավ նոր բրենդային ինքնությամբ՝ գործարկելով Digital Family հարթակն ու C360 համակարգը։ 2024թ․ ներդրվեցին վարքագծային UX լուծումներ, իսկ 2025թ․-ին Կոնվերս Բանկը ներկայացրեց նոր Converse Mobile հավելվածը, որը հիմնված է օգտատերերի վարքագծային արքետիպերի վրա և առանձնանում է մոդուլային (drag-and-drop) ինտերֆեյսով, անհատականացված դիզայնով և անվտանգության բարձր մակարդակով։

Այսօր Կոնվերս Բանկը գործում է որպես ճկուն, տվյալահեն թվային էկոհամակարգ՝ կենտրոնացած հաճախորդի փորձառության վրա։ Բանկն աստիճանաբար ընդլայնում է իր ծառայությունները և C360, lifestyle և ՓՄՁ աջակցության լուծումների միջոցով ինտեգրվում ավելի լայն էկոհամակարգի մեջ։

Ամփոփելով խոսքը՝ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Մեր նպատակն է ստեղծել ֆինանսական փորձառություն, որն անտեսանելի է, բայց միշտ ներկա և օգտակար։ Փոխակերպումը չունի վերջնակետ․ դա մեր ռիթմն է, մեր աճի պատմությունն ու ապագա զարգացման հիմքը»։

Նշենք, որ BACEE հոբելյանական համաժողովը կայացել է հոկտեմբերի 20-21-ը Վիեննայում, որի Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն է

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը

IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․     IDBank-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում...

Team Holding–նավարտել է 8,75% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը

Team Holding ընկերությունը, Freedom Broker Armenia ներդրումային ընկերության օժանդակությամբ, ավարտել է 8,75% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img