ETF–ը կարող է դառնալ մեկնարկի օպտիմալ գործիք Հայաստանում սկսնակ ներդրողների համար․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի/ԱՌԿԱ/ Փոքր գումար ունեցող սկսնակ ներդրողները, այդ թվում՝ Հայաստանում, կարող են օգտվել այնպիսի գործիքներից, ինչպիսիք են բորսայական ներդրումային ֆոնդերը (ETF): Այս մասին հայտարարել է Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

«Կարելի է սկսել ETF-ից: Դա բորսայական ներդրումային ֆոնդ է, այսինքն բաժնետոմսերի, պարտատոմսերի կամ այլ ակտիվների հավաքածու, որոնք միավորված են մեկ «զամբյուղում» և բորսայում վաճառվում են որպես սովորական բաժնետոմս», – պարզաբանել է նա։

Խաչատրյանի խոսքով, գնելով ETF` ներդրողը ձեռք է բերում ոչ թե մեկ բաժնետոմս, այլ բաժնեմաս ամբողջ ֆոնդում, այդպիսով միանգամից դառնում է տասնյակ կամ հարյուրավոր ընկերությունների բաժնեմասերի սեփականատեր։

«Օրինակ, S&P 500 ETF-ը ներառում է ԱՄՆ 500 խոշորագույն ընկերություններ: Նման ETF-ի մեկ բաժնեմաս գնելով՝ դու փաստորեն ներդրում ես կատարում միանգամից այս բոլոր ընկերություններում», – պարզաբանել է փորձագետը։

Խաչատրյանն ընդգծել է, որ փոքր գումարի դեպքում մենք ավելի շատ կենտրոնանում ենք այս ոլորտում ուսուցման, ֆինանսական կարգապահության, ֆինանսական գրագիտության զարգացման վրա: Իսկ հետո արդեն, որոշ ժամանակ անց, կարելի է խոսել ավելի մեծ գումարներ ներդնելու մասին:

Փորձագետի խոսքով, ռիսկերը նվազագույնի հասցնելու համար Freedom Broker Armenia ուղեկցում է հաճախորդին՝ հաշիվ բացելուց սկսած, տրամադրում է վերլուծական տվյալներ և ուղղորդել ճիշտ՝ նրա համար ավելի հարմարավետ գոտի։  Բացի այդ, հաճախորդներն ուսում են ստանում Freedom Broker Armenia ակադեմիայում և սովորում են ինքնուրույն հասկանալ, թե ինչի մեջ է պետք ներդրում կատարել։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ԿԲ փոխնախագահը նշել է Հայաստանի  գնաճի աճի երեք պատճառները «իրանական շոկի» պատճառով

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կհանգեցնեն Հայաստանում գնաճի ավելացմանը 1,2–1,7 տոկոսային կետով, և դրա համար կա երեք հիմնական պատճառ, հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img