Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.   Խաղաղ, հուզական և մեղեդային․ Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացավ «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմի ձայնագրումն ու շնորհանդեսը։

Ալբոմը ներառում է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի,  Ռոմանոս Մելիքյանի, ինչպես նաև ժողովրդական երգերի օրորոցային մշակումները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

«Մենք աջակցում ենք դասական երաժշտության տարածմանը։ Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ այն աշխարհի մանուկների համար է։ Նախագծի իրականացման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ իր ամբողջ նվագախմբի հետ միասին, և «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Ալբոմի ձայնագրությունն իրականացվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր շահույթից ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝  Հայաստանի համար կայուն և հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։

«Այսօր ունենք ավարտուն ծրագիր, համատեղ հաջողված արդյունք և  հնարավորություն՝ հանրությանը ներկայացնելու այսպիսի շեդևրալ գործեր: Այս ալբոմը կտարածվի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում՝ հանրահայտ դարձնելով հայ ազգային դասական երաժշտությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ապագայում ունենալ ավելի ճաշակով, ավելի հետաքրքրված դասական երաժշտությամբ սերունդ»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը։

«Օրորոցայինն այն միակ ֆորմատն է, որը մեզ թույլ է տալիս երազել։ Եվ այսպես մենք որոշեցինք մեր մեծագույն կոմպոզիտորների մեղեդիները վերաձևակերպել, վերատրանսֆորմացնել՝ դարձնելով օրորոցային։ Օրորոցայիններն այն կոմունիկացիայի եղանակն են, որը մենք ունենք երեխաների հետ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Փոքրիկ ունկնդիրների համար ալբոմն արդեն հասանելի է 40-ից ավելի երաժշտական հարթակներում:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան

Յունիբանկը հայտարարում է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ռեֆերալ ակցիայի մեկնարկի մասին, որը նախատեսված է աշխատավարձային նախագծի քարտապանների համար

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին աննշան աճել է. ՀՀ Կենտրոնական բանկ

ԱՄՆ դոլարի  հայկական դրամի միջին փոխարժեքը 2026 թվականի ապրիլի 9-ին ապրիլի 8-ի համեմատ նվազել է 0.26 կետով՝ կազմելով 376.06 դրամ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img