Չուչու լենդ․ հեքիաթի տունը Լոռիում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Լոռու Կուրթան գյուղում հիմնադրված Չուչու լենդ հյուրատունը զբոսաշրջիկներին «տեղափոխում» է հեքիաթների աշխարհ՝ բնության գրկում, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հյուրատունը գտնվում է Ձորագետի ու Գարգառի կիրճերի միջակայքում. բացվող տեսարանը բացահայտում է Լոռու անզուգական բնությունը՝ կանաչ անտառներ, քարափներ ու ձորեր։

Չուչուլենդը հիմնադրել է Համլետ Մաթևոսյանը, և այժմ իր ընտանիքի հետ հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր երկրներից՝ նրանց ներկայացնելով հայկական մշակույթը, խոհանոցն ու բնությունը։

Համլետը երկար տարիներ աշխատել է զբոսաշրջության ոլորտում, և այդ ընթացքում ձևավորվել է նրա երազանքը՝ Հայաստանի գեղեցկությունն ու պատմությունը ըստ արժանվույն ներկայացնել  հյուրերին:

Չուչուլենդը միայն հյուրատուն չէ․ այն նաև կրթական և համայնքային կենտրոն է։ Գյուղի երեխաներն ու երիտասարդները հավաքվում են այստեղ՝ մասնակցելու հայրենաճանաչման, արվեստի, երգի ու պարի դասընթացների։ Համլետի ընտանիքը ձգտում է, որ յուրաքանչյուր այց հնարավորինս նպաստի գյուղի երիտասարդների կրթությանը և համայնքի զարգացմանը։

Չուչուլենդ հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Իմփաքթ Հաբի համատեղ իրականացվող ֆելոուշիփի շահառուներից է: Մեկ տարի շարունակ տարբեր դասընթացների, հանդիպումների արդյունքում ստացված գիտելիքները Համլետն օգտագործել է իր բիզնեսը զարգացնելու նպատակով։

«Չուչուլենդի հետ կապված ոչ մի բան մենակ չեմ արել ու չէի կարող մենակ անել. հյուրատունն ամբողջությամբ մարդկանց, ընկերների ու լավ հայերի մասին է, ովքեր իսկապես ցանկացել են, որ ինչ-որ բան ավելի լավը դառնա: Ակբա Ֆեդերացիայի հետ ունեցել ենք հրաշալի համագործակցություն, որի գերնպատակը եղել է գիտելիքի ու փորձառության տրամադրումը։ Ակբա Ֆեդերացիայի միջոցով ես մասնակցեցի տարբեր դասընթացների, որտեղ մարքեթինգային և ֆինանսական նոր գիտելիքներ ստացա. դա անչափ կարևոր է նոր բիզնես վարելու ճանապարհին։ Ես սա համարում եմ համագործակցություն, ոչ թե օգնություն, որովհետև գործընկերներն իրար ձեռք ձեռքի բռնած են առաջ գնում, ոչ թե մեկը մյուսին է առաջ տանում»,- նշում է  Չուչու լենդ  հյուրատան հիմնադիր Համլետ Մաթևոսյանը:

Չուչու լենդ հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Կուրթան գյուղում (հեռ. +374-94-51-50-81)։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 75 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ամբողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու ամրապնդմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img