Հայաստանում գնաճի աճը պայմանավորված է պահանջարկով․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Գնաճի որոշակի աճը մինչև 3.7% հիմնականում պայմանավորված է պահանջարկի գործոններով, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը։

«Կենտրոնական բանկերը, որպես կանոն, ձեռնպահ են մնում դրան արձագանքելուց։ Մենք հիմնականում զբաղվում ենք գնաճի վերահսկմամբ, որը պայմանավորված է պահանջարկի կոմպոնենտով։ Մենք ունենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ», – ասաց Գալստյանը երեքշաբթի ասուլիսի ժամանակ։

ԱՎԾ–ի հաշվետվության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%: Ավելին, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը կազմել է 0.3%:

Միևնույն ժամանակ, 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գները, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 3.3%-ով։

Հայաստանի 2025 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրված է 3%–ի սահմանում (±1%)։  Կենտրոնական բանկի այս տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջին Հայաստանում գնաճը, կախված սցենարից (A-B), կանխատեսվում է 4.1-3.7%,  2026 թվականի համար կանխատեսումը կազմում է 3.7-3.2%, իսկ 2027 թվականի համար՝ 3%:

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 3.5% 2025 թվականին և 4%՝ 2026 թվականին։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանում գները կաճեն 3.3%-ով 2025 թվականին և 3%-ով՝ 2026 թվականին։ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կանխատեսում է, որ Հայաստանում գնաճը կկազմի 2.5% 2025 թվականին։ Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) կանխատեսում է, որ այս տարվա վերջին Հայաստանում գնաճը կկազմի 3.1%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img