Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ Freedom Broker Armenia ներդրումային ընկերության հաճախորդների թիվը և նրանց կողմից երեք տարվա ընթացքում ձևավորված պահանջարկը ցույց է տալիս, որ Հայաստանում պահանջարկը գերազանցում է առաջարկը։ Այս մասին, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարեց Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը Team Holding ընկերության պարտատոմսերի թողարկմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն։ 10-15 տարի առաջ մարդիկ նույնիսկ բանկում շատ գումար չէին պահում, իսկ հիմա աշխարհը շարժվում է դեպի թվայնացում, մարդիկ դադարել են գումարը տանը պահել և նախընտրում են միջոցները պահել բանկային պահատուփերում»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Հովակիմյանը բերեց ԱՄՆ-ի օրինակը, որտեղ ֆոնդային շուկայի ծավալը կազմում է մոտ $40 տրլն, և մարդիկ գիտակցում են, թե որտեղ են ներդնում իրենց գումարները։

«Հայաստանը դեռ այնքան զարգացած չէ, բայց պահանջարկը մեծ է, և եթե խոսենք կոնկրետ Team Holding-ի բոնդերի մասին, ապա արդեն հիմա տեսնում ենք, որ պահանջարկը մեծ է»,- հավելեց նա։

Իր հերթին, Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը նշեց, որ գործիքների թվայնացմանը զուգընթաց մարդիկ սկսում են դրանք ավելի շատ օգտագործել։

«Մեկ օրում կարելի է գրանցվել օնլայն հարթակում, գումարներ փոխանցել և կատարել ներդրումներ։ Կարծում եմ՝ 3-4 տարի առաջ նման հնարավորություն չկար։ Իհարկե կան նաև խնդիրներ՝ զարգացման տեմպերի հետ կապված, բայց գործիքակազմի ավելացումը մարդկանց հնարավորություն է տալիս արագ որոշումներ կայացնել և օպերատիվորեն օգտվել հնարավորություններից»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենաառաջնային խնդիրն արդեն լուծված է։

Նրա խոսքով՝ որքան զարգացած է կապիտալի շուկան, այնքան մեծ է դրա ծավալը։

Եվ որքանով կապիտալի շուկան զարգացած չէ, այդքանով ռիսկային թղթեր թողարկողը ռիսկի չի գնա դրանք թողարկել շուկայում, քանի որ դրա հաջողության հավանականությունը ավելի ցածր է։ Այստեղ կա պարադոքս. շարժիչ ուժը պետք է լինեն այն ընկերությունները, որոնք հաջողված են և ավելի վստահ են իրենց թողարկման ծրագրերում, որպեսզի մարդիկ սկսեն վստահել։ Մենք դրանցից մեկն ենք, և հույս ունենք, որ այլ կազմակերպություններ կմիանան նման խոշոր թողարկումների արշավին»,- ասաց Եսայանը։

Team Holding–ի պարտատոմսերի մասին

Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը։

Թողարկման ծրագրի ընդհանուր ծավալը 31,5 մլն դոլար է և 2,5 մլրդ դրամ։

Առաջին փուլի շրջանակում Team Holding-ը տեղաբաշխում է դոլարային և դրամային պարտատոմսեր, որոնք առաջարկվում են հետևյալ պայմաններով․ դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 1,4 միլիարդ ՀՀ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար ՀՀ դրամ, արժեկտրոնի եկամտաբերությունը` 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2025թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2026 թ. մարտի 3-ը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img