Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Ակբա բանկը, Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր ձեռնարկություն Պրոպարկոն Կենտրոնական բանկում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ ամփոփել են համագործակցության ընթացքում ձեռքբերումները և քննարկել ապագա ծրագրերը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ակբա բանկի՝ կորպորատիվ կառավարման ոլորտում գրանցած հաջողությունները, բանկի միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման մոդելը, ինչպես նաև կայուն աճի հնարավորությունները։

«Միջազգային մակարդակով ճանաչված Ֆրանսիական զարգացման գործակալությունը  վստահություն է հայտնում մեր հանդեպ, ինչը նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այս համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսական  համակարգում նման բաժնետերերի ներկայությունը, կնպաստեն կորպորատիվ կառավարման լավագույն փորձի ներդրմանը, գիտելիքների և հմտությունների տարածմանը։ Հույս ունեմ, որ Պրոպարկոն նույնպես կօգտվի այս համագործակցությունից, քանի որ բանկում կուտակված է մեծ փորձ և գիտելիք, և սա երկու կողմերի համար էլ կլինի փոխադարձ զարգացման հնարավորություն»,- նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք կարողացանք գնահատել Ակբա բանկի կառավարման որակը և ազդեցությունը երկրում: Այդ պատճառով որոշեցինք համագործակցությունը մեկ քայլ առաջ տանել և սկսել քննարկումներ՝ բանկի բաժնետեր դառնալու համար»,- նշել է  Պրոպարկոյի Մասնավոր կապիտալի գծով տնօրենի տեղակալ Ստեֆան Ֆրուասարդեյը։

«Պրոպարկոյի հետ գործընկերությամբ զարգացման նոր հնարավորություններ  են ստեղծվում  թե՛ Հայաստանի ներսում, թե՛ միջազգային շուկայում։ Արդեն իսկ տեսնում ենք համագործակցության արդյունքները. ամեն ինչ սկսվեց վստահությունից և դրանով էլ կառուցվելու է մեր ապագան»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Պրոպարկոյի ներդրման նպատակը միայն ինվեստիցիոն չէ, այն նաև զարգացնող է:  Խնդիր ենք դրել զարգացնել Ակբա բանկի կառավարման համակարգը, միասին մշակել ենք գործողությունների ծրագիր, որը հաջողությամբ բանկն իրականացրել է։ Ուրախությամբ պետք է նշենք, որ Պրոպարկոյի մուտքն առաջին հերթին վստահության քվե էր Ակբային և Հայաստանին»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img