Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է. Կենտրոնական բանկ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․      Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկից։

  Մասնավորապես, 2025 թ․ հոկտեմբերին ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությամբ գնահատվող դոլարայնացման մակարդակը Հայաստանում  կազմել է 34.2%։

Սա հայկական դրամի և ֆինանսական համակարգի կայունության նկատմամբ հասարակության վստահության կարևոր ցուցանիշ է:

Կենտրոնական բանկի կայքում ներկայացված տվյալների համաձայն՝ դոլարայնացման մակարդակը կայունորեն նվազում է 2023 թվականի մարտից, երբ այն կազմել է 43.7%։ Կարգավորողի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի տվյալների համաձայն՝ 7.01 տրիլիոն դրամ ծավալով ընդհանուր ավանդների կառուցվածքից ռեզիդենտների ավանդները կազմել են 5.53 տրիլիոն դրամ, որից 3.63 տրիլիոն դրամը դրամային ավանդներ են, իսկ 1.89 տրիլիոն դրամը՝ արտարժույթով ավանդներ։ ($1 = 381.82 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img