Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025թ․–ի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2025 թվականի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականին կազմել է 421,3 մլրդ դրամ՝ 2024 թվականի 363,15 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 16,01%): Ընդ որում, 2025 թվականի IV եռամսյակում բանկերի շահույթը կազմել է 113,43 մլրդ դրամ՝ նույն տարվա III եռամսյակի համեմատ աճելով 5,8%-ով:

Հայաստանում գործող բոլոր 17 բանկերն անցած տարին ավարտել են շահույթով: Դրանցից 16-ը, 2024 թվականի համեմատ, ավելացրել են շահույթը, իսկ 1 բանկի («Արարատբանկ») շահույթը նվազել է:

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի՝ 2025 թվականի շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ակբա բանկը, Ինեկոբանկը և Էվոկաբանկը:

Անցած տարվա արդյունքներով երկրի ամենաշահութաբեր բանկն է դարձել Արդշինբանկը՝ պահպանելով առաջատարի իր դիրքը։ Բանկի զուտ շահույթը հասել է 137,1 մլրդ դրամի՝ 2024 թվականի համեմատ աճելով 3,29%-ով։

Երկրորդ հորիզոնականում Ամերիաբանկն է՝ 72,61 մլրդ դրամ շահույթով, աճը, նախորդ տարվա համեմատ, կազմել է 20,96%։

Երրորդը Ակբա բանկն է, որը 2025 թվականին գրանցել է 36,24 մլրդ դրամի շահույթ, աճը, 2024 թվականի համեմատ, կազմել է 27,76%։

«ԱՌԿԱ»-ի վարկանիշի չորրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ինեկոբանկը՝ 29,61 մլրդ դրամ շահույթով։ Այս ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, աճել է 1,41%-ով։

Անցած տարվա առաջատարների հնգյակը եզրափակում է Էվոկաբանկը։ Նրա շահույթը կազմել է 21,39 մլրդ դրամ, իսկ աճը, 2024 թվականի համեմատ, կազմել է 46,44%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img