Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ին աճել է 22.66%–ով՝ մինչև 7,7 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը 31.12.2025 թ. դրությամբ կազմել է 7,7 տրլն դրամ՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 22,66%-ով։

Ընդ որում, այս ցուցանիշը, 2025 թվականի երրորդ եռամսյակի համեմատ, աճել է 5,93%-ով։

Ըստ «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի՝ 2025 թվականի վերջի դրությամբ բանկային համակարգում վարկային պորտֆելի ծավալով առաջատար դիրք է զբաղեցնում Ամերիաբանկը: Բանկի վարկավորման ծավալը կազմել է 1,67 տրլն դրամ (աճը 2024 թ. IV եռամսյակի համեմատ՝ 27,67%):

Երկրորդ հորիզոնականում է Արդշինբանկը, որի զուտ վարկային պորտֆելը կազմել է 1,46 տրլն դրամ (աճը՝ 30,29%): Երրորդ տեղում է Ակբա բանկը՝ 736,8 մլրդ դրամ զուտ վարկային պորտֆելի ցուցանիշով (աճը՝ 17,10%):

Բանկերի վարկային պորտֆելի վերաբերյալ վարկանիշի կազմման աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները. 2025 թվականի IV եռամսյակի օպերատիվ տվյալներ» տեղեկագիրն է, որը կազմվել է ՖՀՄՍ միջազգային ստանդարտների համաձայն հրապարակվող հայաստանյան բանկերի հաշվետվությունների հիման վրա:

Տվյալ տեղեկագիրը և գործակալության այլ տեղեկատվական պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail: [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img