Հայաստանում ոչ առևտրային դրամական փոխանցումները նոյեմբերին աճել են 28,8% –ով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերին Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն աճել են 28,8%-ով (տարեկան կտրվածքով)։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – January 2026» զեկույցում։

«Սա պայմանավորված էր Ռուսաստանից միջոցների զուտ ներհոսքի 79,2% աճով, ինչը կազմում է ընդհանուր ծավալի 59%-ը։ Միաժամանակ, ԱՄՆ-ից միջոցների զուտ ներհոսքը նվազել է 12,6%-ով», — ասվում է հետազոտության մեջ։

Նշվում է նաև, որ հունվար-նոյեմբեր ամիսներին ընդհանուր զուտ ներհոսքը 26%-ով բարձր է եղել, քան նախորդ տարի, ինչը վկայում է վերականգնման մասին 2024 թվականի անկումից հետո ։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ ընթացիկ տարվա նոյեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված ոչ առևտրային անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 51,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նոյեմբերի 40,1 մլն դոլարի դիմաց։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային և լիզինգային պորտֆելի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների դասակարգումն ըստ վարկային ներդրումների և լիզինգային գործառնությունների ծավալի՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ։

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img