Դադարեցվել է «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունումը «Իզի Փեյ» վճարային հարթակներում 

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ «Իզի Փեյ» ընկերությունը տեղեկացնում է, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու հետևանքով՝ 2026 թվականի փետրվարի 1-ից «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները այլևս չեն ընդունվի «Իզի Փեյ» ընկերության վճարամիջոցներով։ 

Մասնավորապես՝ վճարումները չեն իրականացվի «Իզի Փեյ» ընկերության ինքնասպասարկման տերմինալներով, easywallet օնլայն դրամապանակով և մասնաճյուղերում վճարումների տարբերակով։ 

Ստեղծված իրավիճակը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից առաջարկված համագործակցության նոր և ոչ հիմնավոր սակագնային պայմաններով և չի հանդիսանում «Իզի Փեյ» ընկերության նախաձեռնությունը կամ որոշումը։ Նշված պայմանները տվյալ պահին չեն ապահովում ծառայությունների շարունակական և արդյունավետ մատուցման տնտեսական/բիզնես հնարավորությունը վճարային համակարգի կողմից։ 

«Իզի Փեյ» վճարահաշվարկային կազմակերպությունը կարևորում է իր օգտատերերին կայուն, անվտանգ և որակյալ ծառայությունների մատուցումը և գործում է այդ պատասխանատվության շրջանակում։

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին առաջարկվում է օգտվել վճարումների իրականացման այլ հասանելի եղանակներից։ 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img