Հայաստանի առևտրային բանկերը 2025թ․–ին պետբյուջե են վճարել 162,14  մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2025 թվականին ընդգրկվել են 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ պետբյուջե վճարելով ընդհանուր առմամբ 162,14 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները։

Բանկերի կողմից վճարված բոլոր միջոցների կառուցվածքում հարկային մարմինների կողմից հավաքված գումարները կազմել են 159,76 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմինների կողմից՝ 2,38 մլրդ դրամ։

Ըստ ՊԵԿ տվյալների՝ բանկերի շահութահարկի գծով հավաքագրումները կազմել են 85,85 մլրդ դրամ, եկամտային հարկի գծով՝ 61,58 մլրդ դրամ, ԱԱՀ-ի գծով՝ 3,35 մլրդ դրամ, իսկ այլ հարկերի և տուրքերի գծով՝ 11,36 մլրդ դրամ։

Բանկերի առաջատար հնգյակը՝ ըստ վճարումների ծավալի.

  1. Արդշինբանկ – 40,2 մլրդ դրամ (5-րդ տեղ ընդհանուր ցանկում)
  2. Ամերիաբանկ – 29 մլրդ դրամ (6-րդ տեղ)
  3.  Ակբա բանկ – 13,96 մլրդ դրամ (24-րդ տեղ)
  4. Ինեկոբանկ – մոտ 11,61 մլրդ դրամ (28-րդ տեղ)
  5. Յունիբանկ – 9,11 մլրդ դրամ (35-րդ տեղ)

Խոշոր հարկ վճարողների առաջին հարյուրյակում են հայտնվել նաև.

  • Կոնվերս բանկ – 7,79 մլրդ դրամ (43-րդ տեղ)
  • IDBank – 7,22 մլրդ դրամ (48-րդ տեղ)
  • Էվոկաբանկ – 6,97 մլրդ դրամ (49-րդ տեղ)
  • Հայէկոնոմբանկ – 5,93 մլրդ դրամ (57-րդ տեղ)
  • Արարատբանկ – 5,92 մլրդ դրամ (58-րդ տեղ)
  • ՎՏԲ-Հայաստան Բանկ – 5,43 մլրդ դրամ (64-րդ տեղ)
  • ԱՄԻՕ բանկ – 4,96 մլրդ դրամ (74-րդ տեղ)
  • Ֆասթ Բանկ – 4,78 մլրդ դրամ (75-րդ տեղ)
  • Արմսվիսբանկ – 4,5 մլրդ դրամ (78-րդ տեղ)

Մյուս երեք բանկերը զբաղեցրել են հետևյալ դիրքերը.

  • Մելլաթ բանկ – 1,77 մլրդ դրամ (200-րդ տեղ)
  • Արցախբանկ – 1,77 մլրդ դրամ (201-րդ տեղ)
  • Բիբլոս Բանկ Արմենիա – 1,21 մլրդ դրամ (298-րդ տեղ)

Հայաստանի Կենտրոնական բանկի վճարումների ընդհանուր գումարը կազմում է 2,24 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների ընդհանուր մուտքերը գերազանցել են 1,95 տրլն դրամը։ Ցանկը գլխավորում է Mobile Center Art-ը (77,86 մլրդ դրամ), երկրորդ տեղում է Grand Tobacco-ն (66,12 մլրդ դրամ), իսկ եռյակը եզրափակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (52,16 մլրդ դրամ)։ ($1 – 379,07 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է ԿԲ բանկային հաշիվների ռեեստրի աշխատանքը. մի շարք ծառայություններ անհասանելի են

Նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկատվական համակարգերի հետ կապված որոշ աշխատանքների կատարման արդյունքում հասանելի չի լինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը, փոխանցում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img