Հայաստանի համախառն պահուստները դեկտեմբերին աճել են՝ մինչև 5,1 մլրդ դոլար՝ ապահովելով ներմուծման 4,1 ամսվա ծածկույթ․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի համախառն պահուստները դեկտեմբերին աճել են շուրջ 500 մլն դոլարով՝ հիմնականում բնակարանային բարեփոխումների հետ կապված դրամաշնորհների և վարկերի հաշվին, ինչի արդյունքում ընդհանուր պահուստները հասել են 5,1 մլրդ դոլարի։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – December 2025» զեկույցում։

«Սա երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակն է և համարժեք է 4,1 ամսվա ներմուծմանը», — ասվում է հետազոտության մեջ։

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների՝ Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ կազմել են 5,086.3 մլն դոլար՝ նոյեմբերի 4,609.9 մլն դոլարի դիմաց։

ՀԲ հետազոտության մեջ նշվում է նաև, որ դեկտեմբերին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ միջինում չնչին ամրապնդվել է նախորդ ամսվա համեմատ։ Դեկտեմբերին դրամը դոլարի նկատմամբ արժևորվել է 3,8%-ով (տարեկան կտրվածքով), իսկ եվրոյի և ռուբլու նկատմամբ արժեզրկվել է համապատասխանաբար 7,6%-ով և 26,2%-ով։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 381.5 դրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img