Հայաստանը երրորդն է ՌԴ–ում գործող բիզնեսի կողմից հաշիվների բացման հարցումների քանակով. NSV Consulting

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ռուսական բիզնեսի ներկայացուցիչները 2025 թվականին հետաքրքրություն են ցուցաբերել ավելի քան 20 արտասահմանյան իրավասություններում հաշիվներ բացելու հարցում: Ուղղություններից մեկը, որտեղ արձանագրվել է զգալի հետաքրքրություն, եղել է Հայաստանը, այս մասին են վկայում NSV Consulting ընկերության փորձագետների հաշվարկները:

Ըստ ընկերության տվյալների, որոնք մեջբերում է ՏԱՍՍ-ը, Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը հաշիվների բացման հարցումների քանակով՝ դրան բաժին է ընկել դիմումների 25%-ը: Երկրորդ տեղում Ռուսաստանի բանկերում օտարերկրյա ընկերությունների համար հաշիվների բացումն է: Հարցումների թվով առաջատարը Միացյալ Արաբական Էմիրություններն են, որոնց բաժին է ընկել 2025 թվականի արտասահմանյան հաշիվների բացման նկատմամբ հետաքրքրության մոտ 50%-ը:

Բացի Հայաստանից, կայուն պահանջարկ է վայելել նաև Սերբիան, իսկ Չինաստանում և Օմանում հաշիվներ բացելու հետաքրքրությունը, ըստ փորձագետների գնահատականի, շարունակել է աճել:

Ընկերությունում ակնկալում են, որ հայաստանյան ուղղության նկատմամբ հետաքրքրությունը կպահպանվի նաև 2026 թվականին: «Մեր կանխատեսումներով՝ 2026 թվականին շարունակական պահանջարկ կունենա հաշիվների բացումը ՄԱԷ-ում, Սերբիայում և Հայաստանում: Հայաստանի և Սերբիայի հետ աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը, բացի բուն ֆինանսական շահերից, ամրապնդվում է նաև շփման և բնակության համար հարմարավետ միջավայրով», — նշել է NSV Consulting-ի ավագ իրավաբան Քսենիա Սամոյլենկոն:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img