Մալդիվների փաթեթներ ու Apple սարքեր՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հավատարիմ հաճախորդներին(ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հունվարի 30-ին ամփոփվեց Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար կազմակերպված «Շահելու հերթը քոնն է» արշավը, հաղորդում է Բիբլոս Բանկ Արմենիայի մամուլի ծառայությունը։

Ակցիայի 12 հաղթողները հատուկ իրենց համար կազմակերպված գեղեցիկ միջոցառման ընթացքում ստացան իրենց շահած մրցանակները՝ դեպի Մալդիվներ 4 փաթեթ՝ յուրաքանչյուրը 2 անձի համար, 4 MacBook Air և 4  iPhone 17։

Արշավին մասնակցելու համար Բանկի Mastercard քարտապանները պետք է օգոստոսի 25-ից մինչև դեկտեմբերի 31-ը կատարեին առնվազն 1,500,000 դրամի անկանխիկ գնումներ իրենց Mastercard քարտով։ Հաղթողներն ընտրվել էին պատահականության սկզբունքով՝ Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։

Մրցանակների հանձնման արարողությունը կայացավ Բանկի ու Mastercard-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ջերմ շնորհավորանքների և էմոցիաների մթնոլորտում։

«Բիբլոս Բանկ Արմենիայի բոլոր արշավների կենտրոնում մեր հաճախորդներն են։ Հենց այդ պատճառով է, որ ժամանակ առ ժամանակ կանգ ենք առնում, ինչպես, օրինակ, այսօր, որպեսզի շնորհակալություն հայտնենք նրանց։ Մենք ամեն ինչ նկատում ենք։ Նկատում ենք նրանց վստահությունը, նրանց հավատարմությունը, նաև լսում ենք նրանց կարծիքներն ու շարունակաբար բարելավում մեր ծառայությունները»,- միջոցառման ժամանակ նշեց Բիբլոս Բանկ Արմենիայի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

«Mastercard-ի անունից ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր քարտապաններին, ովքեր մասնակցել են այս արշավին և վստահել իրենց ամենօրյա վճարումները և ֆինանսական փորձառությունները Բիբլոս Բանկ Արմենիային և Mastercard-ին։ Մեր քարտապանների ընտրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անվտանգ, հարմար և նորարարական վճարումները կարող են բացել նոր հնարավորություններ՝ անգամ ճանապարհ դեպի Մալդիվներ կամ տեխնոլոգիական երազանքներ։ Mastercard-ի համար սա պարզապես արշավ չէ, այլ մեր շարունակական հանձնառության հերթական դրսևորումը՝ առաջարկել ավելին, քան պարզապես վճարում»,- ասաց Հայաստանում Mastercard-ի ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը։

Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդների համար պարբերաբար մշակվում են արշավներ ու առաջարկներ, իսկ ծառայությունները մշտապես համապատասխանեցվում են նրանց կարիքներին։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

«Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» հիմնադրամը՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառու

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված 4,648,503 դրամն ուղղվել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության կազմակերպմանը, որի նպատակն է ընդգծել կլիմայի փոփոխության դեմ պայքարում և կենսաբազմազանության պահպանության գործում կանանց ներդրումը։

Ներդրումային բարենպաստ միջավայրի և տնտեսական ավանդի գնահատում. Էդուարդ Մարությանին Անանիա Շիրակացու մեդալ է շնորհվել 

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված նշանակալի ջանքերի և ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորմանը նպաստելու համար «Ռենշին» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img