ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պայմանավորված առաջարկի և պահանջարկի հավասարակշռությամբ. Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․  ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը՝ վերաֆինանսավորման դրույքաչափն անփոփոխ թողնելու վերաբերյալ, հիմնականում պայմանավորված է պահանջարկի և առաջարկի միջև հավասարակշռվածությամբ։ Հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 3-ին վերաֆինանսավորման դրույքաչափը պահպանել է 6.5% մակարդակում: Չեն փոփոխվել նաև լոմբարդային ռեպոյի դրույքաչափը՝ 8.00%, և դրամական միջոցների ներգրավման դրույքաչափը՝ 5.00%:

«Մեր տնտեսությունում խզում չկա, կամ այն շատ աննշան է. ՀՆԱ-ի պոտենցիալի և դրա աճի միջև խզումը շատ փոքր է», – երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գալստյանը:

Բացի այդ, ըստ նրա, ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման դրույքաչափը շատ մոտ է չեզոք դրույքաչափին: «Ուստի ԿԲ խորհուրդը, դիտարկելով «Ա» և «Բ» տիպի սցենարները, այսօր կարծիք հայտնեց, որ ավելի ողջամիտ է դրույքաչափն անփոփոխ թողնելը», – հավելել է ԿԲ նախագահը:

ՀՀ ԿԲ-ն 2023 թվականի հունիսից շարունակաբար նվազեցնում էր վերաֆինանսավորման դրույքաչափը՝ աստիճանաբար 10.75%-ից հասցնելով 6.75%-ի 2025 թվականի փետրվարին:

2025 թվականի դեկտեմբերի 16-ին դրույքաչափը նվազեցվել էր մինչև 6.5%, ինչը, ըստ կարգավորողի հաղորդագրության, պայմանավորված էր գնաճի դանդաղմամբ և դրա մոտեցմամբ թիրախային միջակայքին:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img