Հաստատվել են սպաների կողմից հիփոթեքով ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Սահմանվել են սպայական կազմի զինծառայողների կողմից հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները:

Կառավարությունը սահմանել է Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները:

Որոշմամբ սահմանվում են հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նվազագույն և առավելագույն մակերեսները, ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները, ծրագրի իրականացման ընթացակարգը, ծրագրի շրջանակներում վարկատու կազմակերպություններից համապատասխան տեղեկատվության ստացման և փոխանակման եղանակները, բնակարանի նկատմամբ զինծառայողի սեփականության իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը:

Բացի այդ, ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման, գրավի իրավունքի պետական գրանցման և պետական տուրքերի համար կատարված ծախսերը նախատեսվում է փոխհատուցել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

Ինչպես նշել է պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ծրագիրը հնարավորություն է տալու սպայական կազմի զինծառայողներին ամբողջությամբ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման հիման վրա սեփականության իրավունքով ձեռք բերել բնակարան, բնակելի տուն: Ըստ փոխնախարարի՝ վարկը, կանխավճարը, մայր գումարը և տոկոսներն ամբողջությամբ մարվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՊՆ-ի նախարարության կողմից։ 

«Այն քաղաքացիները, որոնք կընդունվեն ռազմաուսումնական հաստատություն, կավարտեն, կնշանակվեն ՊՆ համակարգում կամ ԱԱԾ սահմանապահ զորքերում ծառայության, մենք տրամադրելու ենք հավաստագրեր, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան ընտրելու իրենց բնակարանը կամ բնակելի տունն առաջնային կամ երկրորդային շուկայից: Սեփականության իրավունքով է տրամադրվելու, բայց պայմանով, որ նվազագույնը 20 տարի պետք է ծառայություն անցնի վերոնշյալ մարմիններում: Հավաստագրով զինծառայողին հասանելի գումարը, որով կարող է բնակարան ձեռք բերել, որոշվելու է Երևանում 80 քմ տարածքով ձեռք բերվող անշարժ գույքի արժեքով, որն այս պահին կազմում է 35 մլն դրամի չափ, և նա հնարավորություն կունենա այս գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կարևորել է որոշումը և ընդգծել, որ ծրագրի շահառուներին տրվում է ընտրության հնարավորություն: Սակայն, ըստ փոխվարչապետի, անհրաժեշտ են մոտիվացիոն այնպիսի մեխանիզմներ, որ արհեստականորեն գույքի ձեռք բերումը Երևանում չխթանվի:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ի՝ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերըցուցակվելենՀայաստանիֆոնդայինբորսայում

Ներդրողները արդեն մարտի 18-ից հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img