Հունվարին Հայաստանում գրանցվել է 3,8% գնաճ

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2026 թ.-ի հունվարը 2025 թ.-ի հունվարի նկատմամբ) կազմել է 3,8%: Այս մասին նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ։

Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, երկրում արձանագրվել է 2% գնաճ։

Հայաստանի 2026 թ.-ի պետական բյուջեով գնաճը նախատեսված է 3% (±1%) մակարդակում։ Համաձայն Կենտրոնական բանկի նախորդ տարվա չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2026 թ.-ի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (A-B), կանխատեսվում է 3,8-2,6%, իսկ 2027 թ.-ի կանխատեսումը կազմում է 3,3-2,8%։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img