Հետվճարի ծրագրով կենսաթոշակառուներին է վերադարձվել 33,3 մլրդ դրամ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33,3 մլրդ դրամ։

Այս մասին hայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գերատեսչության 2025 թ.-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։

Նախարարը տեղեկացրել է, որ 2026թ. հունվար ամսվա տվյալներով՝ միջոցառումից օգտվում է 400 572 անձ, իսկ անկանխիկ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 359.7 մլրդ դրամ։

Նշենք, որ Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների համար հետվճարի (քեշբեք) համակարգը ներդրվել է 2022 թվականի հուլիսի 1-ից։ Սկզբնական շրջանում շահառուները ստանում էին ամսական ծախսված գումարի 10%-ի չափով հետվճար (առավելագույնը 5 հազար դրամ), ապա  այդ շեմը բարձրացվեց մինչև 12% (առավելագույնը 6 հազար դրամ)։

2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի չափը դարձել է 20%։ Գումարը շահառուներին է փոխանցվում մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 25-ը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկով

Բիզնեսի ընդլայնման և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ նորագույն տեխնիկան և սարքավորումները Յունիբանկի լիզինգի միջոցով կարելի է ձեռք բերել սկսած 0% կանխավճարով և մինչև 84 ամիս մարման ժամկետով

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img