Շուկայի կապիտալիզացիան հունվարին ավելացել է 6,96%–ով՝ գերազանցելով 473 մլրդ դրամը․ Հաաստանի ֆոնդային բորսա

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան 2026թ․–ի հունվարին կազմել է շուրջ 473․4 մլրդ ՀՀ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալը աճել է 21%-ով, իսկ կապիտալիզացիան՝ 6.96%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 202 գործարք։

Այս մասին նշվում է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրության մեջ, որում նաև պարզաբանվում է, որ հաշվարկի մեթոդաբանության վերանայման արդյունքում 2025թ․ հունիսից բաժնետոմսերի կապիտալիզացիան ներառում է նաև արտոնյալ բաժնետոմսերի ծավալը։

Պարտատոմսեր

Հունվարին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 75 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 68.48%-ով, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 55 գործարք՝ շուրջ 13․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 11% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով մոտ 12․3 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 1174 գործարք՝ հունվարի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 175 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Ռեպո գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3.3 մլրդ ՀՀ դրամ: Հունվար ամսին կնքվել է 39 ռեպո գործարք։

Արտարժույթի շուկա

Հունվարին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 12 գործարք՝ ավելի քան 2․8 մլրդ ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ձևավորվել է 379-380․50 դրամ միջակայքում, առաջարկը՝ 379-380.90 դրամի միջակայքում։ Կնքված գործարքների միջին գինը կազմել է 379.7 դրամ։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի ակտիվների պահառության և ռեեստրավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ArmenianCard–ը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

«Արմենիան Քարդ» ազգային վճարային քարտը հայտնել է տեխնիկական խափանումների մասին

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img