2018թ.-ից հետո հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար վերադարձվել է 300 մլրդ դրամ․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը իր Facenook-յան էջում հայտնել է, որ 2018-2026 թվականներին եկամտային հարկի վերադարձի շրջանակում ՀՀ քաղաքացիներին է փոխանցվել շուրջ 300 մլրդ դրամ:

Նախարարը նաև հայտնել է, որ 2014 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հունիսի վերջը այս ծրագրի շահառուների թիվը կազմել է 3363 մարդ, վերադարձված գումարը կազմել է 6,1 մլրդ դրամ:

Թորոսյանի տեղեկացմամբ՝ 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը շահառուների թիվը կազմել է 70 հազար 520 մարդ, իսկ վերադարձված գումարը՝ 299.3 մլրդ դրամ։

«Այս թվերի փոփոխությունը խոսում է պետական ինստիտուտների և իշխանության նկատմամբ այն վստահության մասին, որ թե՛ կառուցապատողները, թե՛ այս ծրագրից օգտվողները ունեն», – նշել է նախարարը։

Ծրագրի մասին

2015 թվականից Հայաստանում գործում է պետական բյուջե վճարված եկամտային հարկի վերադարձի հաշվին հիփոթեքային վարկի (նորակառույց շենքերում) տոկոսների մարման ծրագիրը։ Գործում է անշարժ գույքի գնի սահմանափակում՝ 55 մլն դրամի չափով, ինչպես նաև հարկի վերադարձի սահմանափակում՝ 3 ամսվա համար ոչ ավելի, քան 750 հազար դրամ՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո կնքված վարկային պայմանագրերի համար։

Իրականացվում է եկամտային հարկի վերադարձի համակարգի գործողության փուլային դադարեցում՝ ըստ մարզերի․

  1. ք. Երևան – 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի համար (եթե անշարժ գույքը գտնվում է մայրաքաղաքի վարչական տարածքում):
  2. Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզեր – 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի համար (եթե անշարժ գույքը գտնվում է այս մարզերի վարչական տարածքներում):
  3. Այլ մարզեր – 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի համար (եթե անշարժ գույքը գտնվում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի վարչական տարածքներում): ($1 — 377.57 դրամ)
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

NVB Frontier Forum․ երբ համաշխարհային տեխնոլոգիական շուկան և մասնավոր կապիտալը հանդիպում են Երևանում

Տիեզերական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և մասնավոր շուկաները աստիճանաբար դառնում են ներդրումային նոր հնարավորությունների կարևոր ուղղություններ

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img