Կառավարությունը կսահմանի չհարկվող եկամուտների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման, կամ որոնք հայտարարագրման ենթակա են միայն միանվագ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում։

Այս մասին նախօրեին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ նախագծով սահմանվում են հավելյալ պարզեցումներ, քանի որ քաղաքացիները հարցեր են բարձրացնում, թե որոնք են այդ շեմերը։

«Հիմա մենք կոնկրետ սահմանում ենք այն երկար ցանկը, որոնք հայտարարագրման ենթակա չեն և երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք կառավարության հաստատմանը»,- նշեց Հովհաննիսյանը։

Նախարարը նաև հիշեցրեց, որ 2025 թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար գործընթացը կսկսվի մարտի 2-ից և կտևի մինչև նոյեմբերի 1-ը։

Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին

Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից  երեք տարի ժամկետով ներդրվում է քաղաքացիների և ռեզիդենտների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։

Հայտարարագրում ինքնաշխատ եղանակով ներբեռնվում են հարկային մարմինների կողմից պահվող եկամուտների վերաբերյալ տվյալները, որից հետո հայտարարատուն պետք է ստուգի և հաստատի այն:

•          Առաջին փուլում հայտարարագրեր են ներկայացնում համայնքային կամ հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ֆիզիկական անձինք:

•          Երկրորդ փուլում՝ 2024 թվականից, հայտարարագրեր կլրացնեն մասնավոր հատվածի վարձու աշխատողները և քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացած անձինք:

 •         Երրորդ փուլում՝ 2025 թվականից, հայտարարագրեր են ներկայացնում երկրի բոլոր այն ռեզիդենտ քաղաքացիները, որոնք չեն ընդգրկվել նշված երկու խմբերում:

Գործող կարգի համաձայն՝ հայտարարագիրը մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնեն բոլոր չափահաս ռեզիդենտ քաղաքացիները: Խուսափելու կամ ուշացնելու դեպքում նախատեսված են տուգանքներ՝ 50 հազար դրամ ձեռնարկատերերի համար և 5 հազար դրամ մնացած քաղաքացիների համար:

Եթե քաղաքացին վստահ է, որ իր իրական եկամուտները համապատասխանում են ՊԵԿ-ի կողմից կազմված հայտարարագրում նշված եկամուտներին, ապա կարող է որևէ գործողություն չձեռնարկել, և հայտարարագիրը կհամարվի լրացված ու ներկայացված:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img