Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին։

«Մինչև սույն թվականի մարտի 5-ը խնդրում ենք բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով: Եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով», – ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն՝ ընդգծելով, որ իրենց բավարար ժամանակ է անհրաժեշտ լինելու քարտերը տուն առաքելու համար:

Ըստ նախարարի՝ դեկտեմբերի սկզբին, երբ անկանխիկի դաշտ անցնելու խոսակցությունը սկսվեց, կար 50 հազար քաղաքացի, որ կենսաթոշակ և նպաստ ստանում էր կանխիկ եղանակով:

«Այսօր առավոտվա դրությամբ  ունենք 21,539 քաղաքացի, այսինքն՝ մոտ 30 հազար քաղաքացի ինքնուրույն արդեն անցել է անկանխիկի դաշտ: Օրական մոտ 1000-1500 քաղաքացի դեռ շարունակում է ինքնուրույն անցնել», – ասաց նախարարը՝ նշելով, որ եթե գործընթացն ինքնուրույն չարվի, ապա բանկի ընտրությունը կկատարվի ինքնաշխատ եղանակով և պատահականության սկզբունքով:

Թորոսյանը հայտնեց, որ ընտրությունն ավտոմատ կատարելուց հետո՝ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը, կապահովվի քարտերի տրամադրումը սուրհանդակային ծառայության միջոցով, իսկ առաքումից հետո քաղաքացիները թոշակը կամ նպաստը կստանան քարտով։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img