Կպարզեցվի եկամուտների հայտարարագրման գործընթացը․ կառավարությունն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց եկամտային հարկի տարեկան հաշվարկում հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին նախագիծը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ առաջարկվում է հայտարարագրումից ազատել վարկերը (առանց գումարային սահմանափակման), ընտանիքի անդամ չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացված մինչև 1 մլն դրամի միանվագ փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից ստացված մինչև 1 մլն դրամի ակտիվները, ինչպես նաև ընտանիքի անդամ չհանդիսացող անձանցից որպես ժառանգություն կամ նվեր միանվագ ստացված մինչև 1 մլն դրամի գույքը և դրամական միջոցները։

Նախարարը հիշեցրեց, որ նախկինում ներդրվել էր հարկային հաշվետվությունների ինքնաշխատ ներկայացման համակարգ. հարկային մարմինը նախալրացնում է հայտարագիրը՝ հիմնվելով առկա տեղեկատվության վրա: Անհատները կարող են նախալրացված հայտարարագիրը փոփոխել, իսկ փոփոխությունների չենթարկվելու դեպքում ներկայացնելու վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված։

Նա նշեց, որ հայտարարագրման ենթակա չեն նաև ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող եկամուտները։

«Հայտարարատու ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապիկները, տատիկները և թոռները», – նշեց Հովհաննիսյանը։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնեց, որ ՀՀ կենտրոնական բանկի հետ աշխատանքներ են տարվում հարկային հաշվետվություններում բանկային ավանդներից ստացված եկամուտների ավտոմատացված հաշվետվությունն ապահովելու ուղղությամբ:

Նա նաև նշեց, որ ծրագրեր են իրականացվում կենսաթոշակային և սոցիալական նպաստների տվյալների փոխանցման ավտոմատացման ուղղությամբ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց,  որ առանց ավտոմատ տվյալների փոխանցման, կենսաթոշակառու քաղաքացիները կարող են դժվարությունների հանդիպել իրենց հայտարարագրերը լրացնելիս։

Ի պատասխան՝ Հակոբյանը նշեց, որ կենսաթոշակառուների վաստակի ավտոմատացումը նախատեսվում է կայացնել մինչև նոյեմբերի 1-ը։

2025 թվականի եկամուտների հայտարարագրման գործընթացը, ըստ գործող ընթացակարգի, կսկսվի 2026 թվականի մարտի 2-ին և կտևի մինչև նոյեմբերի 1-ը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img